ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ԵՄ–Ի և ԵԱՏՄ–Ի ՄԻՋև. ՄԻԽՆևԻՉ
Հայաստանը և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չի ունենա, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանը պետք է միանշանակ ընտրություն կատարի, «Sputnik на русском»–ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Սերգեյ Միխնևիչը։
Նրա խոսքով` եթե որոշում կայացվի հօգուտ ԵՄ-ի, ապա ԵԱՏՄ-ի կողմից կսահմանվեն սակագնային պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, և առևտրի անկումը շատ լուրջ կլինի։
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ առավելություններ և պոտենցիալ կորուստներ կարող է ունենալ ՀՀ տնտեսությունը, ահա ընդամենը մի քանի թիվ։ Եթե դիտարկենք Հայաստանի ՀՆԱ-ի բացարձակ դինամիկան, կտեսնենք, որ 2015-ից մինչև անցյալ տարի 9,5 միլիարդ դոլարից հասել է 24 դոլարի։ Թվերն ինքնին խոսուն են։ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտուրը գրեթե 1,8 անգամ շատ է, քան ԵՄ բոլոր երկրների հետ միասին վերցրած։ Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ մեր հայ բարեկամները ուշադիր և պրագմատիկորեն են մոտենում իրենց շահերի և պոտենցիալ ռիսկերի գնահատմանը», – նշել է Միխնևիչը։
Նրա խոսքով` դեպի Արևմուտք շրջադարձը կարող է բացասաբար անդրադառնալ նաև Իրանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա։
Միխնևիչի դիտարկումներով` առևտրի ինտենսիվության ցուցիչը ցույց է տալիս, որ հայ գործընկերներն արդյունավետ են օգտագործում Իրանի հետ առևտրային կապերը, ինչը պայմանավորված է նաև ԵԱՏՄ–ում Հայաստանի ներկայությամբ։
Sputnik–ի զրուցակիցը օրինակ է բերել միջազգային պրակտիկայից, որն առնվազն պետք է զգաստացներ ՀՀ իշխանություններին։ Մասնավորապես ԵՄ–ի հետ բանակցությունների ընթացքը և Եվրոպային աշխարհագրորեն մոտ լինելը թույլ էին տալիս հույս ունենալ, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը, բայց, ինչպես տեսնում ենք, գործընթացը մինչ օր արդյունք չի տվել։
«Այդ իսկ պատճառով նրանց (հայկական կողմի. խմբ.) փոխարեն անձամբ ես կմտածեի», – եզրափակել է Միխնևիչը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.