Այդ դրվագը ևս մեկ անգամ հաստատում է դատավարության անհեթեթությունը. Սիրանուշ Սահակյան
Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործը, որն առանձնացված է Արցախի մյուս գործիչների գործից: Առավոտյան սկսված նիստից ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին տեղեկությունները հաղորդեցին միայն քիչ առաջ: Թեև նիստը համարվում է բաց, բայց ըստ տարբեր աղբյուրների, նիստին ներկա են գտնվում միայն պետական լրատվամիջոցների լրագրողները , որոնք հետո կադրերը փոխանցում են նաև մյուսներին:
Վարդանյանի գործից ստացված տեղեկությունն այս պահին բավականին սուղ է: Հաղորդվում է, որ գործով «տուժող» ոմն Ահմեդով ցուցմունք է տվել 1988թ. Խոջալուի դեպքերի մասին: NEWS.am-ը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, արդյո՞ք նա որևէ տրամաբանական կապ տեսնում է այստեղ.
«Արդեն նշել եմ, որ այս շինծու դատավարություններն աչքի են ընկնում նաև բազմաթիվ անհեթեթություններով, մտացածին պատմություններով ու հորինված ցուցմունքներով:
Այս դրվագը ևս մեկ անգամ ապացուցում է, որ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Դեռ մի կողմ թողնելով Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական նարատիվները, որոնք հերքվում են հենց Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի վկայություններով, ակնհայտ է, որ մեկուկես տարի տևած նախաքննության ընթացքում մեղադրողները նույնիսկ «նեղություն չեն կրել» մեղադրանքները գոնե «համապատասխանեցնել» քաղբանտարկյալների կենսագրությունների հետ: Օրինակ, Ռուբեն Վարդանյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա այդ տարիներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, որն ավարտել է 1992 թվականին», -նշեց Սիրանուշ Սահակյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".