ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՅՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՔ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԱԶԳԸ․ ԱՐևԵԼԱԳԵՏ
Արևելագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։
«Փաշինյանը վաղուց էր նման անհեթեթություններ ասում: Առաջին անգամ նա դեռ իր թերթում հրապարակավ արտահայտվեց այն մասին, թե անիծում է իր նախնիներին այն բանի համար, որ նրանց պահվածքը հանգեցրել է ցեղասպանությունների` նկատի ունենալով հայերի ինքնակառավարման օգտին հանդես գալը և այլն։ Այո, եղել են բողոքի ցույցեր հայերի կողմից, քանի որ Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը զզվելի էր ոչ մուսուլմանների համար։ Քրիստոնյաներին ճնշել են բոլոր առումներով:
Պատմական փաստերը հայտնի են: Ցեղասպանության փաստերի վերաբերյալ հսկայական քանակությամբ փաստաթղթեր կան։ Փաշինյանը մի աննորմալ գաղափար ունի, որ եթե նա հրաժարվի Ցեղասպանությունից, ապա կարելի է հաշտվել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ակտիվորեն առևտուր անել, ընդհանուր առմամբ ապաշրջափակել Հայաստանը։ Նա բացասական վերաբերմունք ունի այն հիմնասյուների նկատմամբ, որոնք պահում են հայ ազգը։
Նա դեպի Արևմուտք կողմնորոշման կողմնակից է, ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, իսկ ՀԱՊԿ-ը նրան չի բավարարում։ Նա Ռուսաստանին մեղադրում է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի պարտության մեջ, բայց չէ որ նա ինքը թույլ չտվեց, որ իր բանակը հատի Ղարաբաղի սահմանը։ Մինչ ղարաբաղյան բանակը արյունահոսում էր, 40 հազար հայ զինվոր մնացել էր Ղարաբաղի սահմաններից դուրս»,- ասել է Նադեին-Ռաևսկին։
Փորձագետը նաև նշել է, որ թուրք հասարակությունում քաղաքացիական խիզախության պակաս կա այդ հանցագործությունը դատապարտելու համար։
«Թուրքիան ընդհանրապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, թեև դրանք բոլորովին անհիմն և չափազանց հիմար գործողություններ են։ Այդ հանցագործությունը դատապարտելու համար անհրաժեշտ է քաղաքացիական խիզախություն, որը ժամանակակից թուրքական հասարակությունում դեռևս բացակայում է», — եզրափակել է Նադեին-Ռաևսկին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.