Последние новости

«ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐ» և ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԱՏԱՍՏԱՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՄՇԱԿՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ

Այսօր Բաքվում ծրագրված է Ռուբեն Վարդանյանի «դատավարության» առաջին նիստը: Հիշեցնեմ, որ 400 հատոր ծավալով իրեն ներկայացված անհեթեթ մեղադրանքներին ծանոթանալու համար Վարդանյանին տրամադրել էին ընդամենը 10 օր, ընդ որում մերժելով իր «գործը» Արցախի մյուս առաջնորդների «գործի» հետ միավորելու նրա երկրորդ միջնորդությունը։ Այդ կերպ Ադրբեջանում ընդգծում են հատուկ վերաբերմունքը աշխարհահռչակ բարերարի և գործարարի նկատմամբ:

Հունվարի 17-ին կայացած նախնական նիստը վրդովմունքի ու զայրույթի ալիք բարձրացրեց սոցցանցերում, դատարանի անօրինականության մասին հասարակական ու քաղաքական գործիչների հայտարարությունները՝ այդ խայտառակ խեղկատակությունը դադարեցնելու պահանջով, հնչում էին աշխարհի տարբեր երկրներից։ Եվ միայն Հայաստանի պաշտոնական իշխանություններն էին մեռյալ լռություն պահպանում։ Անցած 10 օրերի ընթացքում, սակայն, իրավիճակին հավելվեցին լրացուցիչ նրբերանգներ։ Ինչպես հեշտ է կռահել, դրանց «հեղինակը» օկուպացիոն ռեժիմի պարագլուխն էր։

Հունվարի 22-ին խորհրդարանում Նիկոլը հայտարարեց, որ «այն տեսարանները, որոնք մենք տեսանք (կադրերը Բաքվի դատարանից – Մ.Գ.) մտահոգիչ են», բայց կառավարությունը գործում է «չվնասելու» սկզբունքով, ուստի, իբր, գերիների վերադարձի ուղղությամբ իրենց աշխատանքը տեսանելի չէ։ Այս կարգի բացատրություն էին ավելի վաղ տվել նաև նրա թիմակիցները, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը։ Եվ հայտարարություններն այդ  որքան որ սուտ ու ցինիկ են, նույնքան էլ նպատակաուղղված են։

Սուտ են ոչ միայն այն պատճառով, որ բխում են պաթոլոգիկ ստախոսներից, որոնց համար մշտական կեղծիքն ու երեսպաշտությունը վաղուց դարձել են քաղաքական հավատամք և գործելաոճ։ Բավական է հիշել նույն այդ անձանց նախորդ արտահայտությունները, մտաբերել, թե ինչպես էր Սիմոնյանը ուրախությամբ հայտարարում, որ գերիների հարցն իրենց համար փակված է, իսկ Փաշինյանը՝ ճարպկորեն շահարկում հայ ժողովրդի համար ծայրաստիճան ցավոտ այդ խնդիրը 2021 թվականի ընտրություններում, հայտարարելով, թե նրանք միանգամայն կարող են ևս մեկ-երկու ամիս համբերել գերության մեջ՝ «հանուն Հայաստանի անկախության»։

Եվ հիշենք նաև Ռուբեն Վարդանյանի մասին Նիկոլի հիրավի դիվական արտահայտությունը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին՝ պատմական հայրենիքից արցախահայության գաղթի և Ադրբեջանի կողմից հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գերեվարման առաջին տարելիցի օրերին։ Լիովին տեղավորվելով Ալիևի ներկայացրած «մեղադրանքների» հունի մեջ՝ վերջինիս երևանյան հանցակիցը սկսեց հրապարակավ հարցեր տալ, թե ինչու է Վարդանյանը հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, և ով է նրան «գործուղել Արցախ»։

Բայց նույնիսկ դա չէ գլխավորը։ Իշխանական ոհմակի հիմնական նպատակն այն է, որ փորձեն հայ գերիների ու պատանդների ճակատագրի համար շինծու «մտահոգությամբ» ոչ միայն պարզապես քողարկել սեփական անգործությունը, այլև առավելագույնս խլացնել միջազգային արշավն ի պաշտպանություն նրանց՝ ճամարտակելով վնասելու հնարավորության մասին։ Այդ տրամաբանությամբ պետք է ընդհանրապես լռել՝ Ալիևին քարտ-բլանշ տալով Բաքվում ապօրինի պահվող հայերի ճակատագրին վերաբերող բոլոր հարցերում։

Հայաստանի դե ֆակտո իշխանությունների այդպիսի դիրքորոշման խայտառակությունն ու անթույլատրելիությունը ստիպված էր նշել նույնիսկ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը, որը 2 օր անց հայտարարեց, որ «Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը, դատելով ամենից, առաջնահերթություն չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, և այդ վերաբերմունքը վշտացնում է»։ «Ռուբենը և մյուսները հայեր են, և կառավարության խնդիրն է օգնել այլ երկրներում ծանր վիճակում հայտնված իրենց քաղաքացիներին»,- նշեց Գենսերը՝ ընդգծելով, որ հենց Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է ջանքեր գործադրեն գերիների ազատ արձակման համար:

Հիմա հարց. ինչպե՞ս բացատրել ամերիկացի փաստաբանին, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են բացառապես Հայաստանի թշնամի երկրների շահերի օգտին, այդ թվում՝ գերիների և պատանդների հարցում:

Մինչդեռ Փաշինյանն ինքը, ըստ էության, հերքեց սեփական «տրամաբանությունը», հենց հաջորդ օրը՝ հունվարի 25-ին հանդես գալով մեկ այլ հայտարարությամբ։ Այն է՝ որ ինքը «հետախուզական տեղեկություններ» ունի այն մասին, որ «Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն նրանցից»։ Եվ հավելեց, թե «բոլոր հասու միջոցներով փորձում ենք այդ հարցը լուծել»։

Այդ ի՞նչ հարց է փորձում լուծել Նիկոլը։ Սրա պատասխանն արդեն տվել են որոշ փորձագետներ, նշելով, որ իրականում նա մտահոգված է Արայիկ Հարությունյանի ցուցմունքների մասին տեղեկություններով: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Հարությունյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը «Գյանջան հրթիռակոծելու» հրաման չի տվել։ Ենթատեքստը պարզ է. սլաքներն ուղղվում են Փաշինյանի վրա, այստեղից էլ հոգեներգործուն միջոցների մասին նրա կանխիչ հայտարարությունը, թե իբր՝ պետք չէ այդ ցուցմունքն ընկալել որպես ճշմարտություն։

Վերջինի պնդմանը հասկանալի պատճառներով չենք առարկում. այն մասին, թե ինչ կերպ են Բաքվի բանտերում խոստովանություններ կորզում բանտարկյալներից, հայտնի է վաղուց և բոլորին։ Սակայն ակներև է բացահայտ հակասությունը. սկզբում Փաշինյանը պնդում է, թե սաստիկ մտահոգ է գերիների ճակատագրով, դրա համար էլ լռում է, որպեսզի չվնասի նրանց, իսկ ընդամենը 3 օր անց հանդես է գալիս Ադրբեջանին հասցեագրված այդպիսի մեղադրանքով։ «Մտահոգությունն» ավարտվեց, երբ բանը հասավ յուր անձին: Այլապես ինչո՞ւ այդ «հետախուզական տեղեկությունների» մասին նախկինում չէր խոսվում։

Այն մասին, որ Ալիևը գործը տանում է դեպի Նիկոլին հասցեագրված մեղադրանքներ, կարելի էր, իհարկե, լուրջ խոսել, բայց բոլորովին այլ հանգամանքներում։ Օրերս «ԳԱ»-ին տված հարցազրույցում (https://golosarmenii.am/article/227335/aliev-mozhet-pashinyana-ob%27yavit-v-rozysk) Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Ալիևին պետք են այդպիսի «ցուցմունքները», որպեսզի շանտաժի ենթարկի իր երևանցի հանցակցին՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու սպառնալիքներով և դրանով իսկ Փաշինյանից նոր զիջումներ կորզելով։ «Մշակվել է հայ ժողովրդին խաբելու հրեշավոր համակարգ», հավաստում է Ալավերդյանը, և Նիկոլի նոր հայտարարությունները լոկ հաստատում են այդ փաստը։

Իրականում տեղի ունեցող ամենը երկու հանցագործների «պաստվոցի» խաղի շարունակությունն է՝ ուղղված հայկական պետության իսպառ ոչնչացմանը։ «Հոգեներգործուն միջոցների» մասին հայտարարությունը Փաշինյանին պետք է զուտ ձևականորեն, որպեսզի հրապարակավ ապահովի իրեն կողքից հնչող հնարավոր մեղադրանքներից։ Ընդ որում և՛ նա, և՛ Ալիևը շատ լավ գիտեն, որ այդ բնույթի ցուցմունքները կծառայեն որպես հակահայկական ծրագրերի և մտադրությունների հետագա իրագործման միջոցներից մեկը։

Խոսել այն մասին, որ հայ գերիներն ու պատանդները առավելագույնս կօգտագործվեն այդ ծրագրերում, կարծում եմ, ավելորդ է։ Եվ դրանում ոչ մի խնդիր Փաշինյանի համար չկա՝ Ալիևի հետ հավասարաչափ, քանզի երկուսի իրական առաջնահերթություններն էլ նույնն են և ակնհայտ բոլորի համար։

Եթե կարելի է պայմանավորված պատերազմ կազմակերպել և համաձայնել հայկական կողմից զոհերի հրեշավոր թվին, ապա ի՞նչ են Նիկոլի համար «ընդամենը» մի քանի տասնյակ գերիները, առավելևս՝ «պատմական Հայաստանի» համար պայքարող, հետևաբար՝ իր համար միանգամայն որոշակի քաղաքական-գաղափարական վտանգ ներկայացնող մարդիկ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ