Այս տարի համախմբվելու ենք և հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը. Ալբերտ Բազեյան
Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կարծում է, որ այս տարի հնարավոր է լինելու հեռացնել գործող իշխանությանը։ Նա այդ մասին խոսեց Եռաբլուրում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս տարի համախմբելու ենք մեր բոլոր առողջ, ազգային, քաղաքական ուժերին, ոտքի ենք հանելու ժողովրդին ու հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը։ Մի իշխանություն, որ չունի ազգային արժեքներ ու պայքարում է մեր ազգային արժեքների դեմ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր հայ ժողովրդին և գոտեպնդել զավակներ կորցրած ծնողներին, որովհետև նրա տիկինը (Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը. խմբ.) հայտարարեց, որ նրանք զոհվել են ոչնչի համար։ Ոչնչությունն իրե՛նք են։ Ովքեր զոհվել են, զոհվել են հանուն հայրենիքի»,– նշեց Բազեյանը։
Նա ընդգծեց, որ մեր ժողովրդի գլխավոր երաշխավորը Հայոց ազգային բանակն է։ Բազեյանը նաև հիշեցրեց, որ 1994 թ. կնքվեց զինադադարի համաձայնագիրը, և Արցախի հետ մեկտեղ ունեինք ավելի քան 42 հազար քառ. կմ տարածք, այսօր, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունենք ընդամենը 29 700 քառ. կմ տարածք։
«ԽՍՀՄ–ի ժամանակ Հայաստանն ուներ 29 800 քառ. կմ տարածք, այսինքն` Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել նաև 60 քառ. կմ ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր, որտեղ թուրքերը եկել, նստել են, ու մեր արևելյան բնակավայրերը գրեթե բոլորը կրակի տակ են»,– ասաց Բազեյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ նոր ուժ ստեղծելու թեմային` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Բազեյանը նշեց, որ ընդամենը հայտարարվել է շարժման մեկնարկի մասին։ Նրա խոսքով` ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մասիսի շրջանում գործող «Հայրենիքի նվիրյալ պահապաններ» երիտասարդական կազմակերպության տղաները «Ֆեյսբուքում» հայտարարություն են տարածել, որ շարժում են ձևավորվում, ինքն ու Արշակ Կարապետյանի «Ազգային ճակատ» կուսակցությունը միացել են այդ հայտարարությանը։
«Մենք Գյումրիում հանդիպեցինք Աջապահյանի հետ` համագործակցության առաջարկով։ Բնականաբար, մենք հարգում ենք մեր եկեղեցու սովորույթներն ու ավանույթները։ Ես անձամբ հավատացյալ չեմ, սակայն կարևորում եմ եկեղեցու դերը ազգապահպանության հարցում։ Համահայկական միասնության խորհուրդը կձևավորվի լայնածավալ համաժողովում։ Այս կառույցը ձևավորվում է որպես այլընտրանք գործող ապազգային իշխանությանը, որովհետև հանրությունը այլընտրանք չի տեսնում այսօրվա իշխանությանը»,– ասաց Ալբերտ Բազեյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.