Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի նախապայմանի ուղիղ կատարումն է. Մենուա Սողոմանյան
Թուրքական ժխտողականության «աստղերի» ցուցակում ստիպված ենք ավելացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Եռաբլուրում այս հայտարարությունն արեց պատմաբան, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ Դավոսում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ, ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
«Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի նախապայմանի ուղիղ կատարումն է։ Մեր իշխանությունը Թուրքիայի բոլոր նախապայմանները մի բան էլ բոնուսով կատարել է, գերակատարել է թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից իրեն տրված հանձնարարությունները։ Հիմա հերթը հասել է նրան, որ ուզում են կազմաքանդել հայկական բանակի հիմքերը»,– ընդգծեց նա։
Սողոմոնյանն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արարատի և Արագածի դիսկուրսը շատ կարևոր է առաջին հերթին բանակի բարեփոխումների համար, քանի որ Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո Հայաստանին ոչ ոք զենք չի վաճառի։
«Այդպիսի բառակազմ օգտագործելը հերթական սուտն ու մանիպուլյացիան է։ Թող նշի մի նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի մի հայտարարություն, որտեղ կա Մուշը, Վանը, Ադանան հետ բերելու մասին խոսույթ, ու այդ ամեն ինչը կապվում է բանակի հետ։ Չկա նման բան. ՀՀ–ի ռազմական դոկտրինում, ՀՀ անվտանգության ռազմավարության մեջ նման բան չկա նշված։ Ինքը հորինում է ինչ–որ թեզեր, որոնց ներքո իրականում բավարարում է թշնամիների պահանջը` մեր բանակը կազմաքանդելու հետ կապված»,– հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչը։
Ըստ նրա` ավելի լավ է` Փաշինյանը պատասխան տա այն հարցին, թե ժողովրդի հարկերից մուծված միջոցները, որոնք նախատեսված են եղել երկրի ռազմարդյունաբերություն զարգացման համար, ինչու չեն օգտագործվել հավուր պատշաճի, ինչու 2024 թվականի համար նախատեսված 5.8 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 1.1 մլրդ դրամը։ Բացի այդ, ըստ Սողոմոնյանի, 2021 թվականից սկսած ռազմական ծախսերը մեր երկրում միշտ թերակատարվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:36
НАТО приветствует завершение переговоров по проекту мирного соглашения между Арменией и Азербайджаном. Об этом говорится в сообщении пресс-секретаря Североатлантического альянса Элисон Харт в X.
-
2025-03-15 06:33
Белый дом считает проведенные в четверг дискуссии по урегулированию кризиса на Украине продуктивными. Как передает ТАСС, пресс-секретарь Белого дома Каролин Левитт заявила, что международное сообщество еще никогда не было так близко к достижению мира на Украине.
-
2025-03-15 06:30
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш приветствовал заявления Армении и Азербайджана о завершении переговоров по проекту мирного соглашения. Об этом сообщил его пресс-секретарь Стефан Дюжаррик.
-
2025-03-15 06:26
Марк Карни, избранный новым лидером правящей в Канаде Либеральной партии, принес присягу в качестве премьер-министра страны. Его предшественник Джастин Трюдо подал в отставку под давлением общественного недовольства, вызванного экономическим кризисом и ростом инфляции.