Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Խաչատրյանն ապօրինի է կալանավորվել։ Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործն ուղարկվեց դատարան»,- գրել է փաստաբանը։
Հարությունյանը հավելել է, որ քրեական վարույթի քննությունն ընթացել է 4 տարի, Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավել տևող քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, և քանի որ մոտ է սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ՝ Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։
«Այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։ Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին»,- տեղեկացրել է փաստաբանը։
Հարությունյանը հավելել է, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից Խաչատրյանը հունվարի 4-ից ապօրինաբար զրկվել է ազատությունից, նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-16 17:38
Бывший госминистр Арцаха Рубен Варданян поделился из бакинской тюрьмы личной историей, которая, по его словам, стала одним из ключевых уроков в его жизни и сыграла «огромную роль» в формировании его как личности. Аудиообращение Варданяна было передано через его семью во время телефонного звонка.
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.