Պատճառը արտաքին ուժերի աջակցությունն է. Արտակ Զաքարյանը` ընդդիմության չհաջողելու մասին
ՀՀ իշխանություններին արտաքին ուժերի աջակցության հետևանքով է, որ ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել իշխանափոխություն անել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ–ական, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Զարմանում եմ, թե ընդդիմությանն ինչպես մինչ օրս չի հաջողվել լուծել երկրի առջև դրված գլխավոր խնդիրը` իշխանափոխությունը։ Պատճառը գիտեմ, իհարկե, խոսքն արտաքին ուժերի աջակցության մասին է։ Այսպիսի իշխանություն Հայաստանը 300-400 տարին մեկ կարող է ունենալ, այնպիսի իշխանություն, որն ամեն ինչ անում է սեփական երկրի, շահերի, ժողովրդի և անվտանգության դեմ։ Մենք շատ ավելի լավ ընդդիմություն կլինեինք, եթե նորմալ իշխանություն ունենայինք։ Աննորմալ իշխանության պարագայում որոշ ժամանակ անց ընդդիմության խոսույթն էլ է դառնում աննորմալ»,– նշեց Զաքարյանը։
Անդրադառնալով օրվա խորհրդին` պաշտպանության փոխնախարարը շեշտեց` զինվորականները կռվելիս, իրենց կյանքը զոհաբերելիս իմացել են, որ այդ ամենն անում են հանուն հայրենիքի և անվտանգության։ Ընդգծեց` Եռաբլուրում գտնվող տղաները չեն պատկերացրել, որ մի օր լինելու է սահմանազատման հանձնաժողով, որտեղ հանդիպումների և փաստաթղթերի միջոցով են տարածքներ տրվելու, կամ լինելու է Նիկոլ Փաշինյան, որը ստորագրություններով ավելի շատ հող է հանձնել, քան մարտական գործողությունների ընթացքում է օկուպացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".