Սասուն Միքայելյանը թող իր գործով զբաղվի, նա ու դիվանագիտությունը համատեղելի չեն. Վահագն Մելիքյան
Հայկական կողմի զիջումները կարծես վերջ չունեն: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը մասնակցում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած ընդունելությանը։
«Իրենց կողմից հորջորջված դիվանագիտությունը որեւէ աղերս չունի իրականության հետ: Դիվանագիտությունը երկկողմ, փոխադարձության խնդիրներ է հետապնդում, դուք այստեղ երկկողմ բան տեսնո՞ւմ եք: Այստեղ կա միակողմանիություն, անընդհատ ու անդադար զիջում: Եթե դու 1-2 անգամ զիջում ես, անընդհատ պետք է զիջես: Եթե դու ի սկզբանե չես կարողացել կանգնեցրել, կասեցնել զիջումները, քո պայմաններն ու նախապայմանները դնել սեղանին, ապա այդտեղ դիվանագիտություն չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօր Եռաբլուրում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հիմա «դուխով» լինելը խելոք պահելն է, Վահագն Մելիքյանն ասաց. «Այդ շոուները թող պահեն իրենց համար, Սասուն Միքայելյանն էլ թող մտածի այն գործերի մասին, որով զբաղվում է։ Սասուն Միքայելյանն ու դիվանագիտությունը բացարձակապես համատեղելի չեն»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին, ապա Մելիքյանը նշեց. «Դա մեկ մարդու արտաբերած անհեթեթ, եթե չասեմ թշնամական հայտարարություններն են։ Եթե հայկական գործոնը թողնենք մի կողմ, դուք պատկերացրեք, թե աշխարհի քանի խորհրդարաններ են ընդունել այդ փաստը, նրանց ներկայացուցիչներին է հարվածում, նսեմացնում, ստորացնում։ Որևէ գնահատական չեմ ուզում տալ, որովհետեւ իմ լեքսիկոնում նման բառ չունեմ: Էլ չասեմ բազմամիլիոն սփյուռքի քույրերի ու եղբայրների մասին, այն մարդկանց մասին, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են դրան»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.