Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական լկտի սպառնալիքներն ու պահանջներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանի ղեկավարն ակնհայտորեն այնպես է արել, որ իր ելույթը համընկնի Հայոց բանակի օրվա հետ։
«Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին այն չներկայացնի։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի»,- ասել է Ալիևը՝ տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ։
«Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»,- հավելել է Ալիևը։
Զարգացնելով թեման՝ Ադրբեջանի նախագահը զեկուցել է, որ «ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մեկ հարց՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մտավ միջազգային օրակարգ, մտավ միջազգային լեքսիկոն, և այսօր Զանգեզուրի միջանցքն արդեն իսկ աշխարհում ընդունված արտահայտություն և եզրույթ է։ Եվ իհարկե, մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքը բացելու ուղղությամբ»,- խոստացել է Ալիեւը։
Հիշեցնենք, որ փաստաթուղթը, որին վկայակոչում է Ալիևը, ենթադրում է հաղորդակցությունների բացում, սակայն ոչ մի խոսք չի նշվում վերահսկողության և ստուգումների բացակայության մասին։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում կային բազմաթիվ այլ կետեր, որոնք Ադրբեջանն ինքը չի կատարել, իսկ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո հայտարարությունը, որն, այնուամենայնիվ, ըստ էության իրավական ուժ չուներ, իսպառ կորցրեց իմաստը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.