«ԱՉՔ ՇՈՅՈՂ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ` ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապօրինի գույքի բռնագանձման մասին «աչք շոյող» հայտարարությունների շարժառիթը բացառապես քաղաքական է. Sputnik Արմենիային ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով պատկան մարմինների հայտարարած ծավալների և ուժի մեջ մտած դատավճռով փաստացի հաստատված դեպքերի վիճակագրությունը։
Հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն օրինական ուժ է ստացել։
Դատարանը պարտավորեցրել է կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի նախկին պետ Սուրեն Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բնակարան ու սեփական տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ, ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ և 50 հազար եվրո: Նշենք, դեռ 2023թ–ի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ընդահանուր հայցագինը կազմում էր 418 մլրդ դրամ։
Երևանի նախկին դատախազը համոզված է, որ հայտարարված գումարի գերակշիռ մասն այդպես էլ պետությանը չի հասնելու։
«Նախ դրանց բռնագանձման հարցերը բավականին խնդրահարույց են։ Եթե նույնիսկ ընդունենք, որ 1-2 գործ հաջողությամբ ավարտվեց, այդ տներն ո՞վ է գնելու։ Բացի այդ, գործերի գերակշիռ մեծամասնության դեպքում այդ հաշվարկները կրում են խիստ մոտավոր բնույթ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այս աստիճան հրապարակային դարձնելը բացառապես քաղաքական շարժառիթներ ունի։ Դատախազությունն իր գործառույթը կարող էր իրականացնել առանց թմբկահարելու։ Ես կարծում եմ` սա երկրի ղեկավարի ցուցումն ու ցանկությունն է, որով շարժվում են նաև մյուս իրավասու կառույցների ղեկավարները»,– կարծիք հայտնեց Ասլանյանը։
Նրա դիտարկմամբ` այսօրինակ հրապարակայնության հետևանքով արատավորվում է անձի բարի համբավը, այն դեպքում, երբ դեռ գործի հանգուցալուծումն անհայտ է։
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով վարույթը արդեն շուրջ 2 տարի կասեցված է ՍԴ–ում։ Հետևաբար, այդ օրենքի ճակատագիրն էլ դեռ անորոշ է։
«Ինձ համար շատ տարօրինակ է, երբ փորձում են ինչ–որ մեկից 100 մլն դրամ կորզել, բայց մենք գիտենք որոշակի կատեգորիայի անձինք, որոնք պետությանը պատճառել են միլիարդավոր դոլարների վնասներ, բայց նրանցից բռնագանձման է ներկայացվել, ասենք, 1 մլրդ դրամ։ Սա ինչպե՞ս են հաշվարկել։ Մենք բոլորս էլ գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, ովքեր պետք է միլիարդավոր դոլարներով վերականգնեին պետությանը պատճառած վնասը, բայց մենք միայն դրամներով հայցապահանջներ ենք տեսնում։ Սա վկայում է այն մասին, որ գործընթացը բացառապես քաղաքական է, իրավունքի տիրույթից դուրս։ Իրենք են որոշում ումից վերցնեն, ինչքան վերցնեն»,– նշում է Ասլանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.