«ՈՍԿԵՊԱՐԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ». ԱՉՔ ԴՐԱԾ ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՎՐԱ…
Տարին սկսվեց այն հայտարարությամբ, որ սահմանազատման 2-րդ փուլը կրկին որոշվել է անցկացնել Տավուշում, որտեղ ադրբեջանցիներին նոր տարածքներ կանցնեն Ոսկեպարից։ Շուտով այնտեղ էլ սահմանասյուներ կհայտնվեն։ Տեղի ընտրությունը, բնականաբար, թելադրել է ադրբեջանական կողմը, քանզի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ հանձնաժողովը գոյություն ունի միայն Ալիևի տարածքային նկրտումները բավարարելու համար, այլ գործառույթ դա փաստացի չունի:
ՈՍԿԵՊԱՐԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԵՂԵԼ Է ՄԻ ԻՆՉ-ՈՐ ԱՆԿԼԱՎ, ՈՐԸ ՏԵՂԱՑԻՆԵՐՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ ԱՂԹԱՐԻ։ Ադրբեջանցիները վերցրել են դա դեռևս 1992-ին։ Կիրանցի և Ոսկեպարի միջև կա մի հատված, որի վրա վաղուց աչք ունեն սահմանի այն կողմից։ Տեղացիներն այդ տարածքն անվանում են «Ոսկեպարի եռանկյունի»։ Հիմնավոր մտավախություններ կան, որ այդ եռանկյունին կարող է հակառակորդին անցնել սահմանազատման 2-րդ փուլի արդյունքներով, իսկ ավելի պարզ ասած՝ ադրբեջանական կողմի պահանջով։
Եթե մտավախություններն արդարանան, և «Ոսկեպարի եռանկյունին» հանձնվի ադրբեջանցիներին, ապա թշնամու վերահսկողության տակ կհայտնվի ոչ միայն Կիրանցը, այլև ՀՀ տարածքով անցնող գազատարը, ինչպես նաև Նոյեմբերյան-Իջևան ավտոմայրուղին, որն օգտագործվում է նաև դեպի հարևան Վրաստան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար:
Եթե Ոսկեպար գյուղը հայտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ, ապա հարավային կողմից հայերին կմնա միայն մի փոքր հատված, որը նույնպես հեռանկարում կարող է անցնել Ադրբեջանին։ Սահմանազատման 2-րդ փուլի արդյունքներով Ոսկեպարը կարող է հայտնվել թերակղզու վիճակում, որը միայն հարավում կապված կլինի մնացյալ Հայաստանի հետ, ընդ որում՝ այդ հատվածում գերիշխում է լեռնային ռելիեֆը, ինչն ի վերջո կարող է հանգեցնել Ոսկեպարի բացարձակ մեկուսացման։ Այդ մասին զգուշացրեց հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։ Նրա խոսքերով՝ լեռնազանգվածի միջով թունելների կասկադի կառուցման համար տարիներ կպահանջվեն։
Քարտեզագիրը հիշեցրեց, որ Բերքաբերի հյուսիսում կան ադրբեջանցիների զավթած տարածքներ։ Սահմանի ողջ երկայնքով կան հատվածներ, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել ու հաստատվել մեր տարածքում։ Դա կարելի է տեսնել 1991 թվականի քարտեզներով: Գալչյանի կանխատեսմամբ՝ Տավուշից հետո ադրբեջանցիները հող են պահանջելու Վերին Շորժայում, որտեղ բռնազավթել են տարածքի մի մասը 2021թ. մայիսի 12-ի ներխուժումից հետո։
Կիրանցի բնակիչները ևս մտավախություն ունեն, որ 2-րդ փուլում Փաշինյանի ռեժիմը կարող է ադրբեջանցիներին հանձնել ողջ հյուսիսային հատվածը: Կիրանցիներն ու ոսկեպարցիները չեն հավատում, թե գործընթացն իրականացվում է ինչ-որ քարտեզների հիման վրա, նրանք վստահ են, որ Փաշինյանը պարզապես հանձնում է հայկական տարածքները, որոնք Տավուշի մարզպետի պաշտոնում նրա դրածո Հայկ Ղալումյանը պոստֆակտում հայտարարում է «ոչ հայկական»…
Տավուշցիները հավաստիացնում են, որ 1994-ից հետո Ադրբեջանին է անցել ավելի քան 10 հազար հեկտար հայկական հող, բայց այդ մասին Փաշինյանի կառավարությունը նախընտրում է չխոսել, ընդ որում՝ այն ժամանակ հանձնել են նաև Կիրանց գյուղի հարակից տարածքի մի մասը։ Բերքաբերի ջրամբարից հյուսիս, ինչպես նշեց Գալչյանը, Հայաստանին է պատկանել պատկառելի հողատարածք, որը 1992-ին անցել է Ադրբեջանին: Խոսքը Իջևանի Վազաշեն ու Բերքաբեր, Կոթի և Ոսկեվան գյուղերին նախկինում պատկանած տարածքների մասին է։ Այդ հողերի մասին կառավարությունը ոչինչ չի ասում։
Անցած տարի Փաշինյանը խաբեց տավուշցիներին այն սպառնալիքով, թե իբր՝ եթե չհանձնենք տարածքները, ապա մեկ շաբաթից պատերազմ կսկսվի։ Տավուշի 4 գյուղեր հանձնեցին առանց հստակ ձևակերպման, քանի որ այն ժամանակ դեռ չկար սահմանազատման հանձնաժողովների հաստատված կանոնակարգը։ Պատերազմի վտանգը չի վերացել, այն գոյություն ունի նաև այսօր, երբ իրականացվում է սահմանազատման 2-րդ փուլը։ Տարբերությունը լոկ այն է, որ 4 գյուղերի հանձնումից առաջ պատերազմով վախեցնում էր Փաշինյանը, իսկ 2-րդ փուլի մեկնարկին նախաձեռնությունն անցել է Ալիևին։
4 գյուղերն անվանում էին «վերադարձված», նաև «պիլոտային նախագիծ», մինչդեռ ճշմարտությունը շատ պարզ է. Փաշինյանը հանձնեց հայկական տարածքները հանրաքվեի շրջանցումով։ Ի՞նչ երաշխիք կա, որ սահմանազատման 2-րդ փուլը չի կրկնի Ալիևի նկրտումների մեխանիկական բավարարումը։ Որտե՞ղ և ո՞ւմ է Գրիգորյանի հանձնաժողովը ներկայացրել այն քարտեզը, որով նախատեսվում է հանձնել «Ոսկեպարի եռանկյունին»։ Չի բացառվում, որ նման «քարտեզ» կարող են տպագրած լինել Բաքվում՝ հատուկ Ջեյհուն Բայրամովի հանձնաժողովի համար։
Տարեսկզբից Ոսկեպար համայնքի տարածքում հայտնվել են մեծ բեռնատարներ, ուր բարձվել են մոդուլային զորանոցի մասերը, որտեղ տեղակայված էին ռուս սահմանապահները։ Ինչպես արդեն հաղորդվել է բազմիցս, ռուս զինվորականները Ոսկեպարում հայտնվել են 2021 թվականի օգոստոսի սկզբին, երբ ադրբեջանցիներն արդեն ներխուժել էին ՀՀ տարածք։ 2021 թվականի մայիսի 12-ից, կրկնեմ, սկսվեց հայկական ինքնիշխան տարածքի սողացող բռնազավթումն ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից։ Նշյալ օրը հակառակորդն առանց գեթ մեկ կրակոցի ներխուժեց Սյունիքի «Սև լճի» և Իշխանասարի հարակից տարածք...
Սկզբում ռուս զինվորականները տեղավորվեցին Ոսկեպարի ծայրամասում գտնվող լքված շենքում, այնուհետ ձեռնամուխ եղան հավաքովի զորանոցի կառուցմանը։ Ավելի ուշ համանման հավաքովի զորանոց հայտնվեց Բերդ համայնքի Այգեպար գյուղում, որտեղ խորհրդային տարիներին փոքրիկ օդանավակայան կար։ Ավելի վաղ ասվում էր, թ՚ե ռուս զինվորականները մասնակցելու են սահմանի տվյալ հատվածի սահմանազատմանը, սակայն հետո նրանց մասնակցությունը չեղարկեցին։ Տարածքներ հանձնելու համար Փաշինյանին միջնորդներ պետք չեն…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 10:45
На прямой вопрос "Вы и Акоп Асланян подпишитесь под инициативой импичмента Пашиняну?" бывший член фракции ГД Овик Агазарян дал такой же прямой ответ "нет". Такова истинная цена его предыдущему заявлению о том, что по итогам следующих выборов Пашинян не должен стать премьер-министром. На самом деле, Агазарян способствует воспроизводству ГД и Пашиняна словом и делом. Состоявшееся на днях выступление в студии Общественного телеканала подтвердило, что исключенный с позором из ГД Агазарян занимается дискредитацией оппозиции по заданию властей. В противном случае ему грозит арест.
-
2025-06-16 09:32
Самым громким скандалом прошлого лета, как известно, стало посещение Пашиняном территориального подразделения ГД в Капане. Главарь правящей верхушки выслушал претензии рядовых партийцев относительно поведения местных руководителей ГД и устроил скандальную разборку. Сведения о ней за считанные часы достигли столицы. Гнев Пашиняна был направлен против руководителя ячейки Нарека Давтяна. Пашинян настоял на том, чтобы Давтян покинул руководящую партийную должность, он хотел, чтобы Давтяна исключили из партии, однако за него вступился марзпет Сюника Роберт Гукасян.
-
2025-06-16 09:07
На днях во дворе во дворе церкви "Сурб Григор Лусаворич" в Ереване уже появились первые провокаторы. Судя по всему, Пашинян отдал негласный приказ провоцировать стычки со священниками, но обо всем по порядку. Один из верных соратников Пашиняна Бабкен Тунян как-то объявил с трибуны парламента, что его сосед Погос не вправе решать вопрос наличия или сворачивания АЭС. Спешу сообщить, что мой сосед Погос уже написал письмо Пашиняну, предложив свою кандидатуру в состав группы, которая призвана координировать действия по отлучению от сана Католикоса Всех Армян и организации новых выборов. На днях Пашинян объявил: "Армянская Апостольская Святая Церковь будет возвращена Иисусу Христу и армянскому народу!". Процесс пошел. Церковь народу будут возвращать члены тоталитарных сект и ЛГБТ-сообщества!
-
2025-06-13 10:13
Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.