Ընկե՛ր վարչապետ, դու պատրա՞ստ ես. բոլոր շուկաները փակվելու են ու գան մեծ միտինգ անեն. Ակցիայի մասնակից
Կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիայի էին դուրս եկել առևտրականները. նրանք պահանջում են չեղարկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, համաձայն որի, առևտրականները պարտավոր են ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ:
Առևտրականները պետք է ամբողջությամբ գույքագրեն իրենց ապրանքները, որպեսզի չտուգանվեն:
«Սա թվով 3-րդ միտինգն է, 4-րդը լինելու է ամսի 5-ին՝ արդեն մեծ մասշտաբով, ընկե՛ր վարչապետ, դու պատրա՞ստ ես, էս 100 դրամների հարցը լուծենք, բոլոր շուկաները փակվելու են ու գան մեծ միտինգ անեն, ուղղակի հետաքրքիր է՝ ինչ է ուզում ինքը մեզանից»,-ասաց բողոքի դուրս եկած առևտրականներից մեկը։
«Մեզ ինչի համար են գույքագրում, կոռուպցիա չունենք, թող ստվերը կառավարության մեջ գտեն։ Միայն 25 մլրդ անցած տարվա մեջ գոլորշիացել է, չկա, իրենց շքեղության համար են օգտագործել։ Մենք էտ բյուջեն լցնում ենք, որ երկիրը պահենք, ոչ թե իրենց ճոխություների համար, թող կոռուպցիան իրենց մեջ ման գան»,-ասաց մեկ այլ անհատ առևտրական։
Նա նշեց, թե դրսից մարդ են բերում՝ արտոնություն են տալիս, ասում՝ ներդրում են անում. «Բա մենք չե՞նք ներդրել, մեր գումարով ամեն ինչ վճարում ենք, 4 անգամ մի ապրանքի համար վճարում ենք։ Մաքսայինը վճարում ենք, հարկայինը վճարում ենք, կենսաթոշակայինը վճարում ենք, գույաքահարկը տալիս ենք, բյուջեն լցնում ենք, իսկ իրենք ի՞նչ են տալիս, շքեղ ավտոներով ման են գալիս»,-ասաց նա։
Ըստ ակցիայի մասնակցի, պետությունն իր եկամտից 10 տոկոս փայ է ուզում. «Օրենքն ի սկզբանե անօրինականություն է, եթե ես, օրինակ, ներմուծել եմ ապրանքը, և մաքսազերծումով կազմել է 20 մլն դրամ, որում դեռ հաշվարկված չէ տրանսպորտի ծախսը, օտար երկրում հյուրանոցի ծախսը, տեղի հարկ եմ տալիս։ Ինքը նախ իմ 20 մլն-ից փայ է մտնում 1,5 տոկոս, ու երբ արդեն պետք է անցնեմ իմ եկամուտներին, այսինքն՝ վաճառեցի, դարձավ 25 մլն, ինքը նաև այդ 5 միլիոնից 10 տոկոս փայ է մտնում, բայց ես դեռ տեղի վարձ պետք է վճարեմ, հարկայինի գումարները։ Չենք ասում՝ հարկ չվճարենք, ասում ենք՝ հասանելի դարձրու»,-ընդգծեց ակցիայի մասնակիցը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.