ԵԱՏՄ-ում տնտեսական աճը 2024–ի արդյունքներով կկազմի 4%
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն 2024 թվականին, ըստ նախնական տվյալների, աճել է մոտ 4 տոկոսով։ Ինչպես հաղորդում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը, այսպիսի տվյալներ են ներկայացվել Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ ձևաչափով նիստի ժամանակ:
Հայաստանից նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
2024 թվականի արդյունքներով միության տնտեսության գործունեության առանցքային ցուցանիշը կկազմի մոտ 4 տոկոս։ Ընդգծվել է համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, որպեսզի մինչև 2030 թվականը մոտենան ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում նշված նպատակներին։
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ագրոարդյունաբերական ոլորտում իրականացվող համատեղ նախագծերի իրականացումը և դրանց աջակցելու մեխանիզմները: Հատուկ ուշադրություն է դարձվել տեխնոլոգիական ուղղություններին՝ սելեկցիայի, սերմնաբուծության զարգացմանը, ինչպես նաև գյուղմթերքի արտադրությանն ու վերամշակմանը, ենթակառուցվածքների ընդլայնմանը:
Քննարկվել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ակտիվացման անհրաժեշտությունը։
Նշենք, որ ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն աճել է 4,2 տոկոսով, ընդ որում`Հայաստանում՝ 6 տոկոսով, Բելառուսում՝ 4,5 տոկոսով, Ղազախստանում՝ 4,1 տոկոսով, Ղրղզստանում՝ 8,4 տոկոսով, Ռուսաստանում՝ 4,2 տոկոսով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.