Ջուր է լցնում թշնամու ջրաղացին. Արամ Ա–ն` Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարություններով ՀՀ վարչապետը ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Այս մասին CILICIA TV-ի հետ զրույցում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Ավելի վաղ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
«Մոտեցումը, որն ունեն նրանք (Թուրքիան,–խմբ.), եղել և մնում է անընդունելի մեզ համար։ Պատմական իրողություն է, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրվել է Օսմանյան կայսրության կողմից։ Դա վիճելի չէ ու չի կարող քննարկման ենթակա հարց լինել»,– ասել է վեհափառը։
Արամ Առաջինը նշել է նաև, որ զարմացած է ՀՀ վարչապետի նման հայտարարությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսպիսով փաստացի քննարկման առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության ծրագրավորված լինելու անվիճելի փաստը։
Զրույցի վերջում վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ առաջնորդվելով իրապաշտ քաղաքականությամբ և հակասություններ ստեղծելով համազգային արժեքների և խորհրդանիշների շուրջ` ՀՀ վարչապետը անիմաստ վեճերի առիթ է տալիս:
Ըստ վեհափառի` այս ամենից հայ ազգը պետք է հեռու մնա, քանի որ հիմա ավելի, քան երբևէ ազգային ուժերի համախմբումը ՝ լինի Հայաստանում, թե սփյուռքում, համահայկական օրակարգի հրամայական է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.