Պարզվել է` ովքեր են ադրբեջաներեն երգել Երևանում. ԱԱԾ-ն՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Սոցցանցերում տարածված ու աղմուկ բարձրացրած տեսանյութի «գլխավոր հերոսները» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ արձագանքելով սոցցանցերում մեծ թվով օգտատերերի բարձրացրած աղմուկին։
ԱԱԾ-ն նույնիսկ հրապարակել է տեսանյութում երևացող անձանց լուսանկարներն ու հայտնել նրանց անունները՝ Միլադ Ղահրամանիաֆշար, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու, Մեհդի Մոհամմադի, Համեդ Ազիզի Մալեկի, Նադեր Ղաֆարի։
«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հունվարի 30-ի երեկոյան սոցցանցերում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որում Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ մարդիկ ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.