ՀՀ–ն կարող է կորցնել արտահանման 80%–ը, Արևմուտքը հայկական արտադրանք չի սպասում. Զախարովա
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կկրճատվի 80%–ով, և կորուստները այլընտրանքային ուղղություններով փոխարինելն անհնար կլինի նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` դատելով հայկական կողմի պաշտոնական վիճակագրությունից` Հայաստանից արտահանումը 2015 թվականից սկսած աճել է 10 անգամ, ընդ որում՝ հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի ցուցանիշին։
«2023-ին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 3,4 մլրդ դոլարի։ Դա ոչ լավություն է, ոչ մարդասիրական օգնություն, այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումար։ Դա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,– ընդգծեց Զախարովան։
Ինչպես նշեց Զախարովան, պաշտոնական Երևանն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական վեկտորը` դա ինքնիշխան պետության իրավունքն է, սակայն, միաժամանակ կոչ արեց դիտարկել նման որոշումների գործնական կողմը` առանց ավելորդ քաղաքականացման և «սևի ու սպիտակի» բաժանելու:
«Ապրանքներ, մենք այս դեպքում խոսում ենք Հայաստանի մասին, Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք չի սպասում։ Եթե սպասեին, ապա արդեն կվերցնեին, համաձայնե՛ք։ Ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ չեն վերցնում, եթե այդքան ուզում են օգնել, և ապրանքներն էլ այդքան անփոխարինելի են: Նրանք հիմա արդեն կվերցնեին դրանք»,– ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նաև հիշեցրեց, որ 2024 թվականին Հայաստանի առևտուրը ԵՄ–ի և ԱՄՆ–ի հետ զգալիորեն նվազել է և մոտ 6 անգամ քիչ է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.