Փաշինյանը Ցեղասպանության վերաբերյալ այլ դիրքորոշում ներկայացրեց, քան Շվեյցարիայում
ՑԵղասպանությունն անժխտելի է ու մեր ինքնության մասին է։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ–ում քրեական հանցագործություն է. Ցեղասպանության հարցն անքննելի է և անժխտելի։
«Դա ուզելով–չուզելով չէ, չկա նման ուժ, որ դա անի, ժխտի, դա իմ, ձեր բոլորի արյան, երակների մեջ է, դա մեր ինքնության մաս է։ Դա ի՞նչ խոսույթ, է, ո՞ւմ ենք ինչ ուզում ապացուցել։ Զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա այդ երևույթի մասին խոսելիս ասում է` ցեղասպանություն, այլ ոչ թե այլ բառեր է օգտագործում դա նկարագրելիս»,– ասաց նա։
Ըստ նրա` խոսքը լրիվ այլ բանի մասին է` արդյոք Ցեղասպանությունը մեզ պետք է դրդի, որ մենք անդրադառնանք աշխարհընկալման մեր բանաձևերին։
«Մենք կարո՞ղ է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է` մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ–որ քաջալերումների և խրախուսումների վրա, կարո՞ղ է` մենք լավ չենք հաշվարկում այդ ազդակներին մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է այսօր և դարասկզբին։ Ընդ որում, ես պատասխան չունեմ. կարևոր է, որ մենք վերադառնանք ու մեր բանաձևերին նորից անդրադառնանք»,– ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա` կարող է արդյոք պարզվի, որ ինչ–որ թեմաներ, շրջանակներ մեր ինչ–որ ցավոտ կետեր կարողացել ու կարողանում են օգտագործել ՀՀ–ում մեր անկախ, ինքնիշխան պետությունն անհնարին դարձնելու համար։
«Ես պատասխանի իմ տարբերակն ունեմ, որի մասին ժամանակ առ ժամանակ խոսում եմ, սակայն ես դա չեմ ուզում փաթաթել մեր քաղաքացու վզին, ես միայն ասում եմ` եկեք մտածենք այդ մասին։ Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն։ Եթե պետք է` առավոտյան ժամը 5–ին եմ արթնանում, որ կարդամ ու որ խոսակցություն չգա ինձ վրա, թե բանուգործը թողած պատմություն է կարդում»,– ավելացրեց վարչապետը։
Նա նաև հայտարարեց, որ մեր իրականության մեջ մենք պետք է ու ճիշտ է, որ խոսենք Մեծ եղեռնի մասին, սակայն արդյոք ընկալվա՞ծ է երիտթուրքերի ու ՀՅԴ փոխհարաբերությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.