Последние новости

Հայտարարագրման ժամկետը որոշել ենք սահմանել մինչև նոյեմբերի 1-ը. Փաշինյան

2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը, ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:

«Եթե մարդը պատշաճ կերպով դիմել է ID քարտ ստանալու համար, սակայն հերթերի պատճառով չի կարողացել ստանալ, այդ ժամկետը նրա համար կկասեցվի»,–նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել:

Նա նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ