ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ԿԱՄ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ Է. ԳԵՂԱՄՅԱՆ
«Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա կետերով ներկայացրել է այդ խնդիրները.
1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։
2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։
3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։
«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։
Այժմ մեր հերթն է։
Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։
Ավելին ասեմ, այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.