Վրաստանը չպետք է հրաժարվի իր ինքնօրինակությունից՝ հանուն Եվրոպայի․ Կավելաշվիլի
Վրացիները չեն ցանկանում հրաժարվել իրենց ինքնօրինակությունից և չպետք է դառնան «պարզապես եվրոպացիներ»: Այդ մասին Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
«Վրացիներն իրենց գոյությունն ու հավատը կապում են միմյանց հետ։ Առանց լեզվի և կրոնի Վրաստանը չէր գոյատևի։ Մենք փոքր ազգ ենք, բայց բազմազանությունը մեր հայտն է։ Մենք չպետք է հրաժարվենք մեր ինքնօրինակությունից և չպետք է լինենք պարզապես եվրոպացիներ»,- ասել է Կավելաշվիլին։
Ինչպես նշել է պետության ղեկավարը՝ հենց դադարի դրսից՝ Վրաստանում ընթացող գործընթացներին արհեստական միջամտությունը, երկրում անպայման քննարկում է ծավալվելու, թե ինչ է բերելու Եվրոպան Վրաստանին և հակառակը։
Անցյալ տարվա մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և երկրի հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել օրենքից, սակայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները մշտապես պնդում են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող ՀԿ-ների համար ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ապահովելն է, որոնցից մի քանիսը փորձել են։ երկրում հեղափոխություն անել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 16:25
Для чего Баграт Србазан посажен в тюрьму? Лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян арестован на два месяца. Решение суда было обнародовано в 3 часа ночи 26 июня 2025 года. Ходатайство об избрании ареста в качестве меры пресечения удовлетворил судья суда первой инстанции города Еревана Масис Мелконян – бывший член партии «Республика».
-
2025-06-27 16:24
Необходимо немедленно начать процесс выражения недоверия премьер-министру. Об этом говорится в заявлении Национального гражданского объединения «Айакве» (ՀայաՔվե).
-
2025-06-27 16:22
Сделанные архиепископом Микаэлом Аджапахяном заявления, на основании которых возбудили дело, могут подпадать всего лишь под категорию преступлений средней тяжести, и объективно его задерживать не было никакого смысла, считает адвокат Арам Вардеванян.
-
2025-06-27 16:20
Четыре фракции Совета старейшин Гюмри осудили уголовное преследование в отношении архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в совместном заявлении, распространенном фракциями в соцсетях.