Թուրքիայում անցկացվում են «Ձմեռ-2025» ռազմական ուսումնական զորավարժությունները՝ Ադրբեջանի մասնակցությամբ
Թուրքիայի զինված ուժերի (Թուրքիայի ԶՈւ) կողմից Թուրքիայի Կարս քաղաքում կազմակերպված «Ձմեռ-2025» ռազմական ուսումնական զորավարժությունները շարունակվում են խիստ ցրտի պայմաններում:
Թուրքիայի ԶՈւ «Ձմեռ-2025» ուսումնական զորավարժությունները սկսվել են հունվարի 20-ին: Զորավարժություններն անցկացվում են 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության ներքո՝ 3-րդ բանակի հրամանատարության և 9-րդ կորպուսի հրամանատարության վերահսկողությամբ ու կառավարմամբ՝ ինժեներային զորքերի գլխավոր պրապորշչիկ, ավագ շտաբի սերժանտ Իլհան Համլուի անվան հրաձգարանում և ուսումնական հրապարակում:
Միջոցառմանը մասնակցում է Թուրքիան ներկայացնող 12 հազար մարդ, այդ թվում՝ Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, Ցամաքային զորքերի հրամանատարությունը, Ռազմածովային ուժերի հրամանատարությունը, Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, Հատուկ ուժերի հրամանատարությունը, ինչպես նաև քաղաքացիական պետական հաստատություններն ու կազմակերպությունները:
Բացի այդ, 199 մարդ է ժամանել ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Բանգլադեշից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Իտալիայից, Կոսովոյից, Պակիստանից, Ղազախստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիբիայից, Մոնղոլիայից, Նիգերից, Տաջիկստանից և Հորդանանից:
Մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 12 199 մարդ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.