Ռուբեն Մելիքյան․ Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է իր արցախցի պաշտպանյալի հանդեպ անօրինականության մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ։
«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։
Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։
Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 10:47
В настоящее время в резиденции главы Ширакской епархии Армянской Апостольской церкви в Гюмри проводятся следственные действия. У резиденции собрались граждане.
-
2025-06-27 10:46
Мощный взрыв прогремел накануне вечером в Баку. Местные СМИ сообщали, что доступ на территорию ограничен, принимаются меры. О причинах происшествия пока не известно.
-
2025-06-27 10:46
Согласно результатам недавнего исследования, употребление четырех или более чашек черного, зеленого чая или чая улун в день снижает риск развития диабета II типа на 17%.
-
2025-06-27 09:25
Тегеран еще не принял решения, будут ли продолжены переговоры с США по урегулированию иранского ядерного вопроса и снятию санкций. Об этом сообщил глава МИД исламской республики Аббас Аракчи.