«Հարկային տեռոր է սկսվել». Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Տնտեսվարողներին նախորդ շաբաթ ընդունել էին կառավարությունում, սակայն արդյունքները նրանց չի գոհացրել. ««Ոչ մի դրական պատասխան մեզ չեն տվել: Իմ խնդրանքը եղել է հարկային այս փոփոխությունները 6 ամսով հետաձգել, ժողովրդի հետ աշխատել: Իրենք դրանից հրաժարվել են, հարկային տեռոր է սկսվել ազգի դեմ: Բացի այդ, մենք նոր ենք իմացել, որ բանկային քարտով փոխանցումներ ենք արել, դրանից սկսել են գանձումները: Ոչ մի դրական շարժ չկա: Մենք պատրաստ ենք վճարել հարկերը, բայց թող պարզեցնեն»,–լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ շեշտելով, որ նախորդ շաբաթ էլ էին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնում, սակայն որևէ արձագանք չեն ստացել։
Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.