ՔԿ-ն Մերձավանում տեղի ունեցած սպանության առնչությամբ քրվարույթ է հարուցել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության առնչությամբ Քննչական կոմիտում քրեական վարույթ է հարուցվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Խոսնակը հաստատել է, որ դեպքի հետևանքով կա մահացած անձ և վիրավոր։ Քրվարույթը հարուցվել է
Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով-խմբ․), 335-րդ հոդվածով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում` 5 տարի ժամկետով-խմբ․), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում` 8 տարի ժամկետով-խմբ․), և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցափորձ):
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, կայքին հայտնել էր, «զոհվածն իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը»: Ըստ Ախտոյանի՝ «վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".