ՊԵԿ․ 2024-ին հայտարարագիր է ներկայացրել մոտ 59 հազար քաղաքացի, այս տարի արդեն՝ 4451
2024-ին մոտ 59 հազար քաղաքացի է ներկայացրել հայտարարագիր: Այս տարի արդեն՝ 4451 քաղաքացի: Սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս՝ կրթության ու առողջապահության գծով, մասնավորապես ստացել է 3732 քաղաքացի անցած տարի, այս տարի արդեն՝ 825 քաղաքացի: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Ինչ վերաբերում է գումարներին, ապա անցած տարի՝ 340 մլն, այս տարի մոտ 79 մլն հետ են ստացել մեր սիրելի հայրենակիցները»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը նկատեց՝ հարթակը լավն է վարձակալությամբ բնակարան տվողների վճարները հայտարարագրելու տեսանկյունից, ապա ներկայացրեց անցած տարվա վիճակագրությունը՝ նկատելով, որ էական հայտարարագրումներ կան:
«Մինչև 60 մլն վարձավճար ստացողները՝ 5530 անձ, հայտարարագրել են, 60-ից ավելին՝ 97 անձ»,- ասաց նա և պարզաբանեց, որ խոսքն ինքնուրույն հարկ վճարողների մասին է, այսինքն՝ երբ մարդն է վարձակալությամբ տվել բնակարան և հայտարարագրել եկամուտը, թեև կան նաև կազմակերպության միջոցով բնակարան վարձակալությամբ տվողներ, երբ կազմակերպությունը վարձով է տալիս կամ կազմակերպությանն են վարձով տալիս բնակարանը:
«Սա շատ գովելի է, և նշան է նրա, որ հարթակը հնարավորություն է տալիս նույնիսկ մյուս եկամուտները բերել այս հարթակ և հանգիստ, առանց էական ժամանակ ծախսելու հայտարարագրել»,- ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 13:14
Правительство Армении приняло решение отложить обязательный отпуск психотропных препаратов по электронным рецептам до 1 сентября. Соответствующее постановление было утверждено на заседании кабмина в четверг.
-
2025-06-26 13:12
Премьер Армении Никол Пашинян предложил наградить служащих правоохранительных ведомств (СНБ, прокуратуры, Следственного комитета, полиции), которые помогли предотвратить государственный переворот. Об этом премьер заявил на заседании правительства в четверг.
-
2025-06-26 13:09
Власти Азербайджана провели показательное военное шествие в оккупированной столице Нагорного Карабаха – Степанакерте.
-
2025-06-26 13:07
Проект огосударствления "Электрических сетей Армении" уже готов, вопрос будет рассмотрен на внеочередном заседании парламента уже 1 июля. Об этом премьер Армении Никол Пашинян заявил на заседании правительства.