Իրանի ԱԳՆ․ Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ
Իրանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայում ներառական կառավարության ստեղծմամբ և չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես սիոնիստական ռեժիմի արտաքսման օգտին: Մենք նաև շահագրգռված ենք, որ Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարություն ստեղծվի», - ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Թեհրանը Սիրիայի նոր իշխանությունների հետ անպայման հարաբերություններ կհաստատի, սակայն առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.