2020թ. ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԷԻՆ ԱՐՑԱԽԸ, 5 ՏԱՐԻ ԱՆՑ ԲԱՔՎՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
2020 թվականի փետրվարի 25-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ մեղադրյալի աթոռին են հայտնվել Արցախի երկու հերոսներ. հայկական երկրորդ հանրապետության առաջին նախագահ, հետագայում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտեի նախագահ, հետագայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հեղափոխական էյֆորիայից հետո ուշքի եկած շարքային քաղաքացիներն այդ օրը կրկնում էին, որ այսօր Հայաստանում դատում են Արցախը։ 44-օրյա պատերազմի սկսվելուն մնում էր 7 ամիս։ 5 տարի անց Փաշինյանը խոստովանեց, որ ի դեմս Արցախի Հանրապետության (նա ասում է՝ «Ղարաբաղ») ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ Բաքվում դատում են Հայաստանը։ Իրադարձությունների նման զարգացումը թելադրված է «սիրո և համերաշխության հեղափոխության» ծրագրով ու գերխնդրով։
Ալիեվի վերջին հայտարարությունների լույսի ներքո կարելի է իրավամբ արձանագրել Բաքվի և Անկարայի հետ տևական խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքականության ձախողումը: Անկարան պատրաստ է խաղաղության միայն այն դեպքում, եթե Երևանը բավարարի Բաքվի բոլոր պահանջները, իսկ Բաքվի բոլոր պահանջների բավարարումը նշանակում է Հայաստանի՝ որպես պետության ինքնալուծարում: Իրադարձությունների զարգացումն ակներև է և, կրկնեմ, թելադրված 2018թ. «սիրո և համերաշխության հեղափոխության» ծրագրերով ու գերխնդիրներով: Նիկոլին իշխանության բերողներն այլ ծրագրեր ու գերխնդիրներ չեն ունեցել, իսկ խոսակցությունը շարունակենք 2020թ. փետրվարի 6-ի մոռացված ամսաթվից:
Հենց այդ օրը խորհրդարանն ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին աշխատանքից հեռացնելու հարցով հանրաքվեի անցկացման հակասահմանադրական առաջին օրենքը։ 5 տարի անց իշխող վերնաշերտը շարժվում է նոր Սահմանադրության վերաբերյալ Ալիևի պահանջը բավարարելու ճանապարհով. Բացառելու հղումն Անկախության հռչակագրին, Արցախի ինքնորոշմանը և Արևմտյան Հայաստանում 1915թ. Ցեղասպանությանը: Այսպիսին են այդ երկու ամսաթվերը զարգացման մեջ: Արցախը դատելուց մինչև Հայաստանի դեմ դատավարություն, հակասահմանադրական օրենքի ընդունումից մինչև Սահմանադրության փոփոխում Ալիև-Էրդողանի հրահանգով:
Փաշինյանը ջանք չխնայեց ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանից ազատվելու համար, ինքը՝ Թովմասյանը, բաց տեքստով ասում էր, որ իր պաշտոնանկությունն անմիջական կապ ունի Արցախի հետ։ Այն, որ 2018-ի գարնանն իշխանության հակասահմանադրական զավթումը Արցախի մասին էր, բոլոր այս տարիներին կրկնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Գրեթե 7 տարի անց դրանում համոզվեցին բոլորը, ականատես լինելով, թե ինչպես է Արցախից հետո հերթը հասել Հայաստանին, որը պատառ-պատառ հանձնում են մեր աչքի առաջ. մի մասը՝ բռնազավթման տեսքով, մի մասը՝ սահմանազատման ցուցանակի տակ, մի մասը՝ անկլավների պատրվակով և այլն։ 2020 թվականի փետրվարին Աշոտյանը հայտարարեց. «Եթե Ռոբերտ Քոչարյանի գործը ջուր է, ապա Սերժ Սարգսյանի գործը օդ է»։
Հիշեցնեմ, որ երրորդ նախագահի դեմ անհեթեթ մեղադրանք առաջադրվեց Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի աշխատանքներին մասնակցելուց հետո, Ընդ որում ի սկզբանե պարզ էր, որ գործն իրավական հիմք չունի, այլ ունի միայն քաղաքական ենթատեքստ…
Ժամանակն ապացուցեց այդ գնահատականների արդարացիությունը, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) 2021 թվականի մարտի 26-ին հայտարարվեց Սահմանադրությանը չհամապատասխանող։ Երկրորդ նախագահի և մի խումբ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Մեկ անձից (այժմ հանգուցյալ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանից) կորզած ցուցմունքների վրա հիմնված մեղադրանքը, ինչպես պարզվեց, օդի դատարկ ցնցում էր։ 2020 թվականի փետրվարին դատարանի բակում Սարգսյանն ասաց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Ներկաները տարակուսեցին. ի՞նչ կապ ունի Արցախը գյուղացիական տնտեսություններին վառելանյութ մատակարարելու գործի հետ։ Այսօր պատասխանն ակներև է:
Կարևոր է հիշել 2020-2023 թվականների ցեղասպանության ակունքները՝ սցենարի կրկնությունից խուսափելու համար, քանզի ակնհայտ է, որ իշխող ռեժիմը տանում է երկիրը դեպի լիակատար ոչնչացում։
2020թ. փետրվարին դժվար թե որեվէ մեկը պատկերացներ, որ 2025թ. ի դեմս գերեվարված հայերի, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, Բաքվում դատելու են «ֆաշիստական պետություն» Հայաստանը, իսկ ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալու հարց տալ իրենց. ինչո՞ւ է Ալիևը խոսում հայկական ֆաշիզմի մասին։ Երևանում մտածող հանրությունն իրավացի է համարում Մոսկվայի այն ենթադրությունները, որ Հռոմի ստատուտի ընդունումը նախատեսված էր ոչ թե Ալիևի, այլ Պուտինի համար։ Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է մտածել մի քանի քայլ առաջ, որպեսզի 5 տարի հետո չսգանք աշխարհի քարտեզից Հայաստանի Հանրապետություն պետության անհետացման համար: Իրադարձությունների նման զարգացումն այսօր միանգամայն կանխատեսելի է, եթե ժողովուրդը դուրս չգա փողոց՝ ռեժիմին վերջ տալու և դրա պարագլուխին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար։ Փաշինյանը գլխովին մատնեց իրեն՝ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ գերիներից կորզված ցուցմունքների մասին իր հայտարարությամբ: «Գոլոս»-ի ընթերցողները հավանաբար կհիշեն հրապարակումը Բաքվի հեռուստատեսությամբ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի ծանուցման րոպե առ րոպե նշված պատմության մասին։ Հարցազրույցն այդպես էլ եթեր չարձակեցին, ծանուցմանը հաջորդեցին Տավուշի 4 գյուղերը հանձնելու Փաշինյանի ջանքերը։ Դա էր հարցի գինը…
Ակնհայտ է, որ Փաշինյանը շատ է վախենում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ցուցմունքներից, և խոսքը միայն նախկին նախագահի այն ցուցմունքների մասին չէ, որ ինքը չէր կարող միանձնյա որոշում կայացնել Գանձակի (Գյանջա) ռազմական օդանավակայանը գնդակոծելու մասին, այլ այն մասին, որ շատերը հիշում են 44-օրյա պատերազմի հենց սկզբում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը. «Ու թող ոչ մեկը չմտածի, թե ես գերագույն գլխավոր հրամանատարի գիտելիքներ ու կարողություններ չունեմ»։ 44 օր անց նա ստորագրեց Եռակողմ հայտարարությունը, ծվարեց ՊՆ բունկերում ու սկսեց պաշտպանվել կապիտուլյացիայի համար իրեն հասցեագրված մեղադրանքներից։
2021 թվականի փետրվարի 25-ին, մեկ տարի անց այն բանից, երբ մեղադրյալի աթոռին հայտնվեցին երկու նախագահները, որոնց անուններն անքակտելիորեն կապված են Արցախի ազատագրման և զարգացման հետ, ՀՀ գլխավոր շտաբի ավելի քան 40 գեներալներ հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջով, նրանց աջակցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նախագահ Էրդողանն անմիջապես մտահոգություն հայտնեց ՀՀ-ում ռազմական հեղաշրջման սպառնալիքի կապակցությամբ, նա նույնիսկ առաջարկեց իր միջամտությունը՝ օրինական իշխանությանը սատարելու նպատակով: ԱՄՆ Պետդեպարտամենտից պատասխանեցին, որ հեղաշրջման ոչ մի վտանգ չկա, իսկ մայիսի 12-ին ադրբեջանցի զավթիչներն արդեն Սյունիքի Սև լճի շրջակայքում էին…
՚«Սիրո և համերաշխության հեղափոխության» ծրագրի և գերխնդրի իրագործումը պետք է անհապաղ կասեցնել, այլապես շատ շուտով կարող ենք տեսնել «իրական Հայաստանը»՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մարմնավորում։ Հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոստովանեց, որ «իրական Հայաստանի» ռազմավարություն գոյություն չունի, սակայն ընդգծեց, որ նման ռազմավարությունն անհրաժեշտ է որպես պաշտոնական փաստաթուղթ, իսկ առայժմ դա շարադրված է իր ելույթներում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:16
Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.