Последние новости

Աղմկահարույց դեպքից հետո մեղադրանք է առաջադրվել Մերձավանի գյուղապետին

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը ներկայացել է իրավապահներին։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Ախտոյանին մեղադրանք է առաջադրվել։ ՔԿ–ն այս լուրը չի հաստատել։

Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մհեր Ախտոյանի տան մոտ։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։

Ըստ shamshyan.com–ի` 35-ամյա Տիգրան Մանուկյանը, 41-ամյա Գեորգի Մանուկյանը, 21-ամյա Արսեն Մարդոյանը, 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծել են 22-ամյա Վլադիմիր Խդրյանին։

Վիճաբանությանը միացել են Խդրյանի ընկերները` 29-ամյա Արմեն Ղազարյանը, 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։

ՔԿ–ն փետրվարի 5-ին հայտնեց, որ Մերձավանում հնչած կրակոցների գործով 2 ձերբակալված կա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ