USAID-ի որոշ ծրագրեր կարող են պահպանվել. Թրամփի վարչակազմը զտման գործընթաց է սկսել
Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է վերանայել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերը, որպեսզի պարզի` դրանցից որոնք են համապատասխանում երկրի ազգային շահերին: Գվատեմալայի նախագահ Բեռնարդո Արևալոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա նշել է, որ վերլուծության արդյունքում կընտրվեն այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումը կշարունակվի:
Ռուբիոն նաև հայտարարել է, որ USAID-ի որոշ աշխատակիցներ խախտել են արտասահմանյան օգնության ծրագրերի ֆինանսավորումը 90 օրով դադարեցնելու հրահանգը։
«Դա բարեգործություն չէ, դրանք մասնավոր միջոցներ չեն, այլ ամերիկացի հարկատուների փողերը, և մենք պարտավոր ենք ծախսերը խելամտորեն կատարել», - նշել է նա։
Հիշեցնենք` ամերիկյան վարչակազմի որոշմամբ Վաշինգտոնում փակվել է USAID–ի կենտրոնակայանը, շենքից հանվել է ցուցանակը: Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ գործակալությունն ամբողջ աշխարհի իր վարձու անձնակազմին ուղարկում է հարկադիր պարապուրդի։
Այժմ USAID–ի տնօրենի պարտականությունները Սամանտա Փաուերի փոխարեն կատարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ գործակալությունը պատշաճ կերպով չի համագործակցել Պետքարտուղարության նոր ղեկավարության հետ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, խոսելով USAID–ի ծախսերի մասին, գործակալության կողմից գումարների բաշխման համակարգն անվանել էր «վատնում և չարաշահում»:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.