Թվային կնիքներ. ՀՀ-ն և ՌԴ-ն կփորձարկեն «Վերին Լարսով» բեռնատարների արագացված անցումը
Հայաստանն ու Ռուսաստանը ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով բեռնատարների արագացված անցման փորձնական նախագիծ են իրականացնում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Եվրասիական տնտեսական միության երկրներն արդեն ընդունել են նավիգացիոն կապարակնիքների միասնական համակարգի մասին համաձայնագիրը (որտեղ մուտքագրվում է բեռի մասին ամբողջ տեղեկատվությունը):
Սա թույլ է տալիս յուրաքանչյուր երկրի սահմանային ծառայություններին, սանիտարական տեսչություններին և այլ գերատեսչություններին հետևել բեռնատար մեքենաների շարժին (ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ այլ երկրներից մուտք գործելիս)։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքը դրվում է ոչ թե մեր հանրապետությունում, այլ ՌԴ մուտք գործելիս՝ «Վերին Լարս» անցակետում:
Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ նավիգացիոն կապարակնիքների վերահսկման համակարգը դեռևս գործում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մակարդակով, բայց կա պայմանավորվածություն, որ արդեն ԵԱՏՄ մակարդակով դրան կմիանա Հայաստանը:
Այդ իսկ պատճառով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դուրս եկող բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքները կտեղադրվեն տեղում, իսկ «Վերին Լարսում» միայն կենթարկվեն ստուգման։
Դա զգալիորեն կարագացնի մեքենաների զննումը թե' Հայաստանից դուրս, և թե' Ռուսաստան մուտք գործելիս։
Հաջորդիվ Հայաստանի ՊԵԿ–ը մտադիր է ըստ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված կարգի հասնել նրան, որ միության բոլոր հինգ երկրների մաքսային ծառայությունները կարողանան ստանալ և օգտագործել միմյանց նավիգացիոն կապարակնիքներից ստացված տեղեկությունները:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը Վրաստանի տարածքով կապում է Ռուսաստանի հետ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.