Բիլ Գեյթսը Թրամփի հետ քննարկել է USAID-ի ապագան
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Սպիտակ տանն իր հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակել արտաքին օգնություն տրամադրել Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության միջոցով, հայտնել է NBC հեռուստաալիքը, որին Գեյթսը հարցազրույց է տվել։
ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը փետրվարի 2-ին USAID-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մահանալու ժամանակն է»։ Երկուշաբթի օրը Մասկը հայտնել է, որ Թրամփը համաձայնել է փակել USAID-ը: Բացի այդ, DOGE ղեկավարը պարզաբանել է, որ իրենք «արդեն գործակալության փակման գործընթաց են սկսել»։
«Գեյթսը... ասել է, որ չորեքշաբթի հանդիպել է Թրամփի հետ Սպիտակ տանը և պաշտպանել USAID-ի միջոցով արտաքին օգնության շարունակականությունը»,- ասել է հեռուստաալիքը:
Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպիսի արտաքին օգնություն կշարունակեն տրամադրել պետությունները։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի համար դժվար կլինի վերստեղծել USAID-ի նման մի բան։ Միաժամանակ Microsoft կորպորացիայի հիմնադիրը հայտնել է, որ չի հանդիպել գործակալության փակման նախաձեռնող Մասկի հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».