Թեհրանը կարճ ճանապարհ է առաջարկել Բաքվին. Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ-ում դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի երկրների իրավազորության պահպանման, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Մենք դեմ ենք ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն»,- շեշտել է դեսպան Սոբհանին։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանն Ադրբեջանին իր տարածքով անցում է առաջարկում դեպի Նախիջևան այն նույն պայմաններով, ինչպես և Իրանը, դեսպանը նշեց՝ այն երթուղին, որ անցնում է Իրանի տարածքով, ամբողջությամբ Իրանի իրավազորության, տարածքային ինքնիշխանության ներքո է, մաքսային կանոնակարգումներն արվում են Իրանի օրենսդրությանը համապատասխան։
Դեսպանը մանրամասնեց՝ Ադրբեջանը նախկինում ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցություն, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է մոտեցել Իրանի և Հայաստանին սահմանին։ Նրա խոսքով՝ նախկին բեռնափոխադրման երթուղին համեմատաբար ավելի երկար էր, ուստի ներկայացվեց հետևյալ գաղափարը` Ադրբեջանն այդ երթուղու մեծ մասն անցնի հենց իր տարածքով, մնացած մասը՝ ՀՀ–ի և Իրանի սահմանի մոտ տարածքով։
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր կետով շարունակեն իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական մեքենաները կարող են այդ ճանապարհով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- նշեց դեսպանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.