Դեսպան․ Երևանը վստահեցրել է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի վնասի Թեհրանի հետ կապերին
Հայաստանի իշխանություններն Իրանին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եվ Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք դեմ են երկկողմ հարաբերություններին կամ Իրանի շահերին»,- նշեց դեսպանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, որը վերաբերում էր Հայաստան-ԱՄՆ և Իրան-Ռուսաստան փաստաթղթերին։
Նա ընդգծեց՝ այն փաստաթուղթը, որը հիմա է ստորագրվել, ավելի թույլ է, քան նախկին իշխանությունների օրոք ստորագրվածը։
Մեհդի Սոբհանիի խոսքով՝ այս բոլոր տարիներին մշտապես հաջողվել է Իրանի և Հյաաստանի հարաբերությունները հեռու պահել ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճմնշումների ազդեցությունից։
«Մեր և Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա, մենք խորին համոզմունք ունենք, որ մեր հարաբերություններն ի շահ երկու երկրների ու ժողովուրդների են։ Փոխադարձ ըմբռնումը մեզ օգնում է կառավարել զարգացումներն ու առաջ մղել երկկողմ հարաբերությունները»,- նշեց դեսպան Սոբհանին։
Ինչ վերաբերում է Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ դեսպանի խոսքով՝ այնտեղ հստակ նշված է, որ փաստաթուղթը որևիցե երրորդ երկրի կամ միջազգային փաստաթղթերի դեմ չէ։
«Սա համապարփակ փաստաթուղթ է, որևիցե պարտադրողականություն այնտեղ չկա»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացմանը՝ դեսպանն ընդգծեց՝ ապացուցվել է, որ դա հակառակ ազդեցությունն է ունենում։
«Եթե նրանք առավելագույն ճնմշման քաղաքականություն որդեգրեն, մենք էլ առավելագույն դիմադրության քաղաքականության ճամապարհով կգնանք։ Ես կարծում եմ, որ հիմարություն է անընդհատ կրկնել նույն սխալն ու մտածել, որ հաջորդ անդամ այն այլ արդյունք կտա։ Գիտեք, որ ամենախիստ պատժամիջոցները կիրառվել են Իրանի միջուկային և հրթիռային արդյունաբերության նկատմամբ, սակայն դուք նաև գիտեք, որ մենք այդ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ենք գրանցել»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Թեհրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանն ու շատ զգոն է այդ հարցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.