Թադևոսյան․ Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս
Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած, մանուշակագույն) ավտոբուսները: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երևան համայնքն ունենալով ներկայիս համայնքային բյուջեից կրկնակի կամ՝ եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն՝ ոչ թե Երևան համայնքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք գնվել և ներմուծվել են անվճար:
Այն ժամանակվա կեղծ ընդդիմադիրները, ովքեր հետագայում, որպես իշխանություն ունեցան իրենց ուրույն և ազդեցիկ դերը մեր երկիրը դեպի կործանման տանելու գործում, պայքարում էին իբրև տրանսպորտի թանկացման դեմ, որի վերաբերյալ այն ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ նպատակ և ցանկություն չունեն ուղեվարձը բարձրացնելու:
Սակայն հիմա, նշված ուժերը, արդեն իսկ իշխանություն դառնալով, մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս, թե՛ որպես շահագործող և թե՛ որպես համավարկառու»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.