Последние новости

Քիթ Քելոգ․ Հնարավորությունը, որ Կիևը կվերականգնի իր միջուկային զենքը, նվազագույն է

Հնարավորությունը, որ Կիևը կվերականգնի իր միջուկային զենքը, նվազագույն է, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։

«Հնարավորությունը, որ նրանք հետ կստանան իրենց միջուկային զենքերը, չնչինի և զրոյի միջև ինչ-որ տեղ է», - ասել է Քելոգը: «Եկեք անկեղծ լինենք, երկուսս էլ գիտենք, որ դա չի լինելու»:

Քելոգը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հանձնարարել է օգնել վերջ դնել եռամյա պատերազմին, ասել է, որ Ուկրաինան միջուկային զենքով վերազինելն իմաստ չունի:

«Հիշեք, նախագահն ասաց, որ մենք ողջախոհ կառավարություն ենք»,- ասել է նա։ -Երբ ինչ-որ մեկը նման բան է ասում, նայեք արդյունքին կամ ներուժին: Սա ողջախոհության կիրառում է»:

Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Միացյալ Նահանգները չկարողանա երաշխավորել ՆԱՏՕ-ին անդամակցելու արագ ուղին, Կիևն ունի անվտանգության այլընտրանքային տարբերակներ՝ միջուկային զենք։

1994 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, Ուկրաինան համաձայնեց Ռուսաստանին տալ իր միջուկային զենքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրիտանիայի երաշխիքների դիմաց, որ իր ինքնիշխանությունն ու անկախությունը կհարգվեն, դաշնագիր, որը Մոսկվան խախտել է իր բազմաթիվ ներխուժումներով։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ