ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՂԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
USAID-ի փակման անսպասելի հետևանքները
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2024 թվականի հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ամերիկյան գրեթե ամբողջ օտարերկրյա օգնության 90-օրյա սառեցման մասին հրամանագիրը՝ այդ ծրագրերի արտաքին քաղաքականությանը չհամապատասխանելու պատճառով։ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը փակվել է։ USAID-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր (իրականում գրեթե բոլորը), այդ թվում՝ Հայաստանում, նույնպես դադարեցվել են 90 օրով։
Այս իրավիճակով պայմանավորված ուշագրավ նյութ է հրապարակվել հայկական թերթերից մեկում փետրվարի 6-ին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ՀՀ իշխանությունները գտել են USAID-ի դրամաշնորհներից զրկված ՀԿ-ների գործունեությունը շարունակելու միջոցը։ Որոշվել է, որ նրանց ֆինանսավորումը կիրականացվի «կառավարության մոտ կանգնած օլիգարխների հաշվին»։ ԶԼՄ-ի տվյալներով՝ իշխանության վերնախավի մոտ մեկ տասնյակ օլիգարխներ արդեն հայտնել են Արևմտյան ՀԿ-ներին ֆինանսավորելու պատրաստակամության մասին, որպեսզի նրանք ռեսուրսների պակաս չզգան և շարունակեն իրենց գործունեությունը։
Սկսենք նրանից, որ հայ գործարարներին-օլիգարխների համար նոր բան չէ լուռ հովանավորել այն ամենն, ինչ կասի իշխանությունը։ Եվ եթե խոսքը վերաբերվեր ռազմական ծախսերի «ստվերային հովանավորմանը», ապա գործարարներին կարելի էր պետական պարգևների ներկայացնել։ Սակայն «խնդրանքները» հիմնականում այլ բնույթ են կրում։ Օրինակ՝ Աննա Հակոբյանը վերջերս հրապարակել է նյութ, որից պարզ է դարձել, որ Հայաստանում ավելի քան 100 ձեռնարկություններին «առաջարկվել է միլիոնավոր դրամներ փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին»: Հարցումը ձևակերպվել էր որպես «սպասում»՝ հիմնադրամի բարեգործական ծրագրերի աջակցման համար։ Ավելին, վերջերս «53 հաջողակ տղամարդ» ընթրել են Աննա Հակոբյանի հետ՝ վճարելով դրա համար 1 միլիոն դրամ։ Գործարարները սովոր են, ուստի USAID-ի դրամաշնորհային ծրագրերն էլ լուռ կֆինանսավորեն։ Իրավիճակին «նրբություն» է տալիս նրա մեկ այլ բաղադրիչ։
Ինչքան էլ Փաշինյանը «բազմազանեցնի» Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստանի արտաքին առևտրային կապերը Ռուսաստանի հետ ապահովում են հանրապետության պարենային, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ցորենի, ցորենի ալյուրի, արևածաղկի ձեթի և հացահատիկային այլ մշակաբույսերի 98%-ը, գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 35%-ը, թռչնամսի 39%-ը և գյուղատնտեսության համար պարարտանյութերի մոտ 40%-ը ներկրվում են Ռուսաստանից։ Ռուսաստան է ուղարկվում Հայաստանում արտադրված հացաբուլկեղենի և մակարոնեղենի ավելի քան 50%-ը, ամբողջ պտուղ-բանջարեղենի արտադրանքի 96.7%-ը։ Ռուսաստանը մնում է Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողը։ Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կուտակված ներդրումների ծավալը 2024 թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է 4 մլրդ դոլար:
Այս ամենը և մի շարք այլ տնտեսական ցուցանիշներ թույլ են տալիս հիմնավոր ենթադրություններ անել այն մասին, որ հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսատյաց գործունեությունը ֆինանսավորելու պատրաստակամությամբ հանդես եկող մի շարք գործարարներ իրենց արտադրանքը Ռուսաստանում են վաճառում։ Սա, իր հերթին, նշանակում է, որ ՀՀ իշխանությունները կարող են ներդնել իսկապես հանճարեղ սխեմա՝ Ռուսաստանում վաստակած միջոցները ներդնելով Հայաստանում ռուսաֆոբիայի բորբոքման գործում և ծառայել Հայաստանի Հանրապետությանը թյուրքական աշխարհին ինտեգրելու օրակարգին։ Սակայն Հայաստանում և Ռուսաստանում շարունակելու են հայտնվել դերասաններ, որոնք ամեն հարմար առիթի ժամանակ կխոսեն երկրների միջև տնտեսական համագործակցության աճի մասին։ Այլ բան է, որ այս «համագործակցության մանրուքների» մասին իրենք լռելու են։ Չնայած, ինչպես գիտենք, սատանան մանրուքների մեջ է։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.