Աննա ՄԿՐՏՉՅԱՆ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Սարգսյանին Փաշինյանին իշխանության բերելու մեջ մեղադրում են այն մարդիկ, ովքեր ուրախությամբ շամպայն էին խմում այն հրապարակում, որտեղ երաժշտության ներքո պտտում էին Սերժ Սարգսյանի «դագաղը»։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Սրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ստեր են տարածում Սերժ Սարգսյանի մասին՝ հասարակության մեջ նրա նկատմամբ ատելություն առաջացնելու համար։ Այսպես են ասում իշխանություններին հեռանալու կոչ անողները՝ հայտարարելով, թե կապ չունի, թե ով է գալիս իշխանության՝ ժողովրդին զրկելով ինքնապահպանման բնազդից։ Այդ մարդիկ չեն կարող իրենք իրենց ներել, որ անուղղակիորեն մասնակցել են Հայաստանի կործանմանը։
Ակնհայտ է, որ նրանք, ովքեր պետական հեղաշրջում կազմակերպեցին ու Սերժ Սարգսյանին արտաքին մարտահրավերների առաջ միայնակ թողեցին, նպատակ ունեին հայտնվել Նիկոլի տեղում։ Երևի նեղացած են իրենց տերերից՝ անարդար համարելով, որ այսքան ժամանակ Սերժ Սարգսյանի մասին ստեր են տարածում, բայց հանկարծ ընտրել են ոչ թե իրենց, այլ Նիկոլին։
Առավել ափսոսալին այն է, որ որոշ մարդիկ այդ ժամանակ (2018թ.- խմբ.) եղել են խորհրդարանում և քվեարկել նրա օգտին։ Քվեարկության արդյունքում ո՞վ Փաշինյանին վարչապետ դարձրեց։
ՀՀԿ-ն ասաց, որ իր ձայնը տալիս է, որ քաղաքացիական պատերազմ չլինի, ինչին այն ժամանակ պատրաստվում էր Նիկոլը։
Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները թուլության ու անզորության դրսևորում են։ Պետությունը պետք է գերազանցեր իր լիազորությունները և ցրե՞ր խաղաղ ցույցերը, ինչպես հիմա անում է Նիկոլը։
Այն մարդիկ, ովքեր ասում են, որ պետք է հասկանանք՝ Նիկոլը դավաճան է, թե ոչ, կամ ով է նրա հետ հանդիպումներ ունեցել, նրանց հետ քննարկելու բան չկա։ Այս տարիների ընթացքում մենք աշխատել ենք ոչ թե մեր վարկանիշի, այլ Նիկոլի սուտը բացահայտելու վրա, և մեր անկեղծությունը հաճախ վնաս է հասցրել մեր վարկանիշին»,- նշեց պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը հեռանալու է հայ ժողովրդի բացառիկ դիմադրության արդյունքում, արտաքին ուժերը չեն օգնի հասնել նրա հրաժարականին։
«Մեզ ոչ ոք չի օգնի, բացի մեզանից, իսկ Նիկոլն ինքը հրաժարական չի տա։
Գործող խորհրդարանը մինչև իր գործունեության վերջին օրը կարող է անվստահություն հայտնել Նիկոլին։ Ընդ որում, նա պատրաստ է գնալ ավելի անմարդկային քայլերի՝ իշխանությունը պահպանելու համար։ Դրա համար ես չեմ հասկանում այն մարդկանց, այդ թվում՝ ընդդիմությանը, ովքեր ասում են, որ Փաշինյանը գնալու է։ Նա իշխանության եկավ կազմակերպված պետական հեղաշրջման արդյունքում»,- եզրափակեց Մկրտչյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.