Մենք ավելի խիստ պատիժ էինք ակնկալում. Ցորի զորամասի զոհված զինվորների ծնողները՝ Ջալալ Հարությունյանի դատավճռի մասին
«Ցոր» զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն ու զինծառայողների հարազատներն ավելի խիստ պատիժ էին ակնկալում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Նա նշեց, որ Ջալալ Հարությունյանը դատարանի նիստերի դահլիճից չի ձերբակալվել, խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել։ «Մենք ավելի խիստ պատիժ էինք ակնկալում, բայց դեռ չեմ հասցրել խոսել տուժողների իրավահաջորդների հետ»,- նշեց փաստաբանը։
«Ցոր» զորամասի զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ծնողները զմահ ազատազրկում էին պահանջում Ջալալ Հարությունյանի համար մինչև այն ժամանակ, երբ գործից անջատվեց մի մաս ու կարճվեց․ «Մենք շատ կուզենայինք, որ նա ցմահ նստեր, որովհետև 5 տարի 5 ամիսը նման հանցագործի համար քիչ է։ Եթե մյուս գործերը չկարճվեին, գուցե ցմահ ազատազրկման ենթարկվեր։ Բայց էլի ուրախ ենք, որ պատժվելու է, մենք դա հաղթանակ ենք համարում»,–ասաց Անահիտ Մանասյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի դատարանը մեղավոր է ճանաչել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին. նա դատապարտվել է ազատազրկման 5,5 տարի ժամկետով: Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.
-
2025-06-25 19:42
Происходит очень простая вещь. Правящая группировка разворачивает геополитический вектор в сторону Запада и Турции, пообещав построить Срединный коридор, то есть Зангезурский коридор, согласно азербайджанскому названию. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет политолог Степан Даниелян.
-
2025-06-25 19:40
Организация по атомной энергии Ирана (ОАЭИ) и другие уполномоченные инстанции ведут работу над оценкой масштабов ущерба, причиненного иранским ядерным объектам в ходе ударов Израиля и США. Об этом официальный представитель МИД Ирана Исмаил Багаи заявил в эфире телеканала Al-Jazeera.