Последние новости

ՀՀ-ն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով

Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ