Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՍՏԱՑԱՎ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում չստացավ կարևոր հարցերի պատասխաններ, մասնավորապես, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ինչպիսին է լինելու Վաշինգտոնի քաղաքականությունը Երևանի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այցը։
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին կնոջ` Աննա Հակոբյանի ուղեկցությամբ մեկնել էր ԱՄՆ` մասնակցելու «Ազգային աղոթքի նախաճաշին» և «Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին»։
Սարգսյանի խոսքով` հայաստանյան տեղեկատվական-քաղաքական միջավայրում կարող էին որոշակի դրական ակնկալիքներ լինել՝ հաշվի առնելով Սպիտակ տան նոր թիմը և հունվարին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը։ Սակայն պաշտոնյաներից Փաշինյանի հետ հանդիպել է միայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Քաղաքագետի խոսքով` փոխնախագահի ինստիտուտն այնքան էլ ազդեցիկ չէ քաղաքական հիերարխիայում և առավել ևս արտաքին քաղաքական հարցերում արտոնություններ չունի։
«Կարևոր է հասկանալ, որ փոխնախագահի ինստիտուտն այդքան էլ ազդեցիկ չէ, և փոխնախագահը պարզապես կատարում է նախագահի հանձնարարականները։ Հայաստանի վարչապետը քաղաքական որոշում կայացնողներից ոչ մեկի հետ չի հանդիպել. Փաշինյանը չի հանդիպել նախագահ Թրամփի, պետքարտուղար Ռուբիոյի, պաշտպանության քարտուղարի կամ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ։ Այսինքն` սրանք այն պաշտոնյաներն են, որոնք որոշում են ԱՄՆ արտաքին քաղաքականության գծերը, առաջնահերթություններն ու սկզբունքները։ Մեծ հաշվով, Փաշինյանի համար բաց է մնում այն հարցը, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թրամփի վարչակազմի օրոք Հայաստանի նկատմամբ»,- ասաց քաղաքագետը։
Անհասկանալի է նաև` արդյոք Վաշինգտոնի նոր վարչակազմը կշարունակի նույն քաղաքական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի իշխանություններին, որը Բայդենի վարչակազմն էր տրամադրում։
Սարգսյանն ընդգծեց, որ եթե հայկական կողմն ավելի պրոֆեսիոնալ մոտենար այցի կազմակերպմանը, ապա միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը կարողանար հանդիպել «որոշումներ կայացնողների» հետ և չսահմանափակվեր Վենսի հետ զուտ արարողակարգային հանդիպումով։ Նա վստահ է, որ դիվանագիտության մեջ չլինող ոչինչ չկա, և դիվանագիտությունը հենց անհնարինը հնարավոր դարձնելու արվեստն է։ Հնարավորություն կար աշխատել ավելի գրագետ, և որ ամենակարևորն է՝ «ճիշտ» մարդկանց հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.
-
2025-07-18 19:58
Адвокаты бизнесмена Самвела Карапетяна подали жалобы в Кассационный суд Армении. Об этом заявил адвокат Арам Вардеванян.
-
2025-07-18 19:57
В организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни обвиняется начальник охраны бывшего главы Армии обороны Нагорного Карабаха Самвела Бабаяна, пишет 168.am.
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.