ՀՅԴ․ ԱՄՆ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու կոչ է արել։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել։ որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում:
Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։
Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողումը քաջալերում է ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Արցախ։ Համբարյանը նկատել է․ «Լավ քաղաքականությունը սկսվում է բարոյական մաքրությունից։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի»:
Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագա ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պետք է դադարեցվի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստված մի արասցե սա էլ ավելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»․ – ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպես «Հատուկ մտահոգության երկիր» (CPC)՝ հայ քրիստոնյաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։
Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»:
Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը կարևորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապությունը՝ փաստաթղթավորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հոգևոր կոթողների համակարգված ոչնչացումը։ Նա նաև կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողության ներքո՝ արցախահայության վերադարձի իրավունքը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Առավոտ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-27 19:40
Агитация как минимум четырех оппозиционных сил нервирует власти, что вызвало необходимость воспрепятствовать их деятельности, запугать соратников этих политических сил и получить преимущество для кандидата от правящей партии «Гражданский договор». Об этом в беседе с журналистами 27 марта заявил адвокат Ованес Худоян.
-
2025-03-27 19:39
Бывшие депутаты фракции правящей партии «Гражданский договор» Овик Агазарян и Акоп Асланян также проголосовали за лишение Тарона Маргаряна депутатской неприкосновенности. Об этом в беседе с журналистами 27 марта заявила депутат парламента Армении Тагуи Товмасян.
-
2025-03-27 19:36
Регистрируем вмешательство правоохранительных органов в выборы в Совет старейшин Гюмри, с целью давления на оппозиционных соперников. Об этом говорится в заявлении, распространенном Международным центром развития парламентаризма совместно с наблюдательной миссией «Айакве».
-
2025-03-27 19:32
В Сюнике посол США Кристина Куинн посетил Татевскую ГЭС, которая, являясь частью «Контур Глобал гидрокаскад», является одной из крупнейших американских инвестиций в Армению. Об этом Новости Армении - NEWS.am сообщили в посольстве Армении в США.