Последние новости

Հայաստանի հյուրանոցների սեփականատերերին ասվել է` մուսուլմանական աղոթատեղիներ կառուցեն

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանն վերջին օրերին հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ և ասել, որ պարտադիր իրենց հյուրանոցներում պետք է մուսուլմանական աղոթատեղիներ կառուցեն։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Գևորգյանը նշել է` եթե չաղոթատեղիներ չլինեն, ապա կզրկվեն լիցենզիաներից։

«Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա: Կոմիտեի ղեկավարն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է»,– գրում է թերթը։

Պարբերականին չի հաջողվել զրուցել կոմիտեի ղեկավարի հետ, փոխարենը էկոնոմիկայի նախարարի խոսնակը հայտնել է, որ պարտադրանք չկա, ընդամենը հարց է բարձրացվել «հալալ» մակնշմամբ սննդի և մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար: Ներկաներին ասվել է, որ իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են իրենց որոշումներում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ