Լոռու մարզի բազմամետաղային հանքը կվերագործարկվի. պաշարներն են հաշվում
«Սագամար» ընկերությունը նախատեսում է ավարտել Հայաստանի Լոռու մարզում գտնվող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերահաշվարկը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Մորոզովը։
Նրա խոսքով՝ ընդհանուր գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվի խորհրդային շրջանի (1982-1988թթ.) մանրամասն հետախուզումը, անցած տարիների արդյունահանման ծավալները, ինչպես նաև 2020-21թթ. հետախուզությունը: Ընկերությունը դա իրականացրել է պաշարները ճշտելու համար, ընդ որում՝ մեծ ծավալի աշխատանք է կատարվել. երկու տարբեր մեթոդներով հորատվել են ավելի քան 18 հազար մետր ընդհանուր երկարությամբ հորատանցքեր։ Հանքավայրում մետաղների ծավալների և պարունակության վերագնահատման նպատակով «Սագամար» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ:
«Պայմանագիրը ընթացքի մեջ է, աշխատանքները նախատեսում ենք ավարտել 2025-ի առաջին եռամսյակում, իսկ հետո պետք է նախապատրաստվի և հաստատվի հանքավայրի շահագործման նորացված նախագիծը», - ասաց Մորոզովը:
Արդյունահանված և դեռևս չմշակված հանքաքարը (որը պետական հաշվեկշռում արտացոլված չէ) պետք է պահեստավորվի։ Խնդիրն այն է, որ մթնոլորտային օդի և տեղումների հետ շփման դեպքում կապար-ցինկային հանքաքարերն արագ օքսիդանում են և ոչ պիտանի դառնում հետագա վերամշակման համար (ընկերությունն արդեն ունեցել է նման բացասական փորձ)։
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հանքաքարի վերամշակումը պետք է կատարվի առանց ձգձգումների։ Հետևաբար, եթե գործարկում ենք, ապա ամբողջական ծրագրով»,– ընդգծեց «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։
Ձեռնարկության կայուն աշխատանքը կազմակերպելու համար ընկերության ղեկավարությունը մշակել է ռեսուրսային բազայի ավելացման ռազմավարություն:
Դրա համար ընթացիկ տարում «Սագամարը» նախատեսում է ստանալ Արմանիսի հանքավայրում նոր երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման լիցենզիա՝ հաշվի առնելով դրա ներուժը:
Ինչ վերաբերում է բնապահպանական ծրագրերին, ապա 2022-2024 թթ-ին «Սագամար» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են խախտված հողերի էկոլոգիական վերականգնման համալիր աշխատանքներ, այդ թվում՝ հանքավայրի չօգտագործված լցակույտերի վրա կատարել են հողի ռեկուլտիվացիա։ Դրա համար այստեղ են բերել մոտ 4000 խմ բերրի հող և ավելի քան 550 ծառ տնկել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.