Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը կարող է դառնալ միջազգային ֆինանսական կառույց
ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացվել կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) ստեղծման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ենթադրում է հիմնադրամին տրամադրել առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ:
Բացատրական գրության մեջ նշվում է, որ իր գոյության ընթացքում հիմնադրամն ընդլայնել է ֆունկցիոնալությունը՝ դառնալով տարածաշրջանային զարգացման ինստիտուտ։ Ընդ որում, գործունեության մի շարք ուղղություններում հիմնադրամը սկսել է բախվել ինստիտուցիոնալ սահմանափակումների հետ, որոնք դրված են նրա կառավարման սկզբնական կառուցվածքում և առնչվում են, այդ թվում, ԵԱԶԲ-ից նրա կախվածությանը:
«Միաժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ձևավորվել է հարցում՝ ստեղծել միության զարգացման և աջակցության մշտապես գործող ինստիտուտ։ Բացի այդ, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ի հայտ է բերել ԿԶԵՀ-ի՝ լիարժեք ինքնուրույն միջազգային ֆինանսական կազմակերպության օպերատիվ վերափոխման սուր անհրաժեշտությունը, որը ֆինանսավորում է տրամադրում հիմնադրամի անդամ պետությունների ազգային արժույթներով», - ասվում է փաստաթղթում։
Նշենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: ԿԶԵՀ-ի նպատակն է նպաստել հիմնադրամի անդամ պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել դրանց հաստատուն զարգացմանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.