ԶՊՄԿ-ի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից ակցիա են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։ Փետրվարի 6-ին ԶՊՄԿ–ն հանցագործության մասին 3 հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով»,– նշեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։
Ընկերությունը փետրվարի 7-ին հայտնեց, որ բոյկոտող անձանցից 8–ն ազատվել են աշխատանքից։
2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".