Կոպիրկին․ Հայաստանի համար ՀԱՊԿ-ին այլընտրանք ապահովելու մեխանիզմ տարածաշրջանում չկա
ՀԱՊԿ-ին Երևանի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել դաշնակիցների շրջանակում բանակցությունների միջոցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր ուժերի սահմաններում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ-ի դաշնակիցների շրջանակում և համատեղ, գործընկերային ձևով գտնել փոխզիջումային հանգուցալուծումներ կուտակված բոլոր հարցերի շուրջ։Ի դեպ, այս հարցերում ևս սուվերեն ընտրությունը մեր հայ գործընկերներինն է», - ասել է Կոպիրկինը ՝ ի պատասխան այն հարցի, թե որքան է հավանականությունը, որ Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք, տարածաշրջանում չկա:
«Դիվանագետի մասնագիտությունը սուրճի մրուրով գուշակություն չի ենթադրում։ Մեր համոզմամբ, այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ապահովման այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Ակնկալում ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - հայտարարել Է Սերգեյ Կոպիրկինը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".