Միխայիլ ԳԱԼՈՒԶԻՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԻԾԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Մենք ջատագովում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, և Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են չհանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար առճակատման որոշակի սերմեր տնկել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում և Հայաստանի ու Ադրբեջանի, և Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար։
Ցավոք սրտի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, այժմ ընդհատվել և, այսպես ասած, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և առաջին հերթին մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- նշել է դիվանագետը։
Գալուզինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում Արևմուտքի գիծը համարում է բացարձակ ապակառուցողական, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ փորձելու «նպաստել» այս թևից մեզ ռազմավարական պարտություն կրելուն։
Երբեմն նույնիսկ խոսվում է որոշ երկրներին համոզելու՝ Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձերի մասին:
«Ինչ վերաբերում է մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Եվրամիության, և ամբողջ Արևմուտքի միջև կապերի ամրապնդմանը, մենք ելնում ենք հետևյալից. Պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը ինքնիշխան որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը և ինչպես դասավորել իրենց երկիրը միջազգային հանրության մեջ։ Սա նրանց իրավասությունն է, և մենք, ինչպես գիտեք, երբեք չենք խառնվում այլ պետությունների ներքին գործերին և որևէ բաղադրատոմս կամ մեր տեսլականը չենք պարտադրում այլ երկրներին, այլ փորձում ենք երկխոսության միջոցով մշակել փոխադարձ ընդունելի եղանակներ և փոխզիջումային մոտեցումներ որոշ հարցերի լուծման համար»,- նշել է Գալուզինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.