Բաքվում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը
Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը:
Freearmenianprisoners.com կայքը յուրաքանչյուր դատական նիստից հետո հակիրճ տեղեկություն է հրապարակում նիստում կատարվածին մասին, որը Վարդանյանի ընտանիքին հասանելի է դառնում տեղի փաստաբանի միջոցով:
Նախորդ նիստում դատախազն ընթերցել է «մեղադրական եզրակացությունը», ըստ որի Վարդանյանին առաջադրված մեղադրանքներն սկսվում են 1988 թվականից, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր:
Վարդանյանի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվել են, դրանք մասնավորապես վերաբերել են մեղադրողի կողմից օգտագործվող բոլոր գրավոր փաստաթղթերի և նյութերի պատճենների տրամադրմանը, գրավոր փաստաթղթերի և նյութերի՝ ռուսերենով կամ անգլերենով տրամադրմանը, որպես «ապացույց» կցված տեսանյութերի հասանելիության ապահովմանը, ինտերնետ կապի ապահովմանը՝ պաշտպանության համար անհրաժեշտ նյութերին հասանելիություն ունենալու համար:
Նշվում է, որ մինչև հիմա Ռուբեն Վարդանյանի համար բանավոր թարգմանել է մեղադրական եզրակացության և «ապացույցների» հինգ տոկոսից էլ քիչ մասը։ Իսկ նրա տեղի փաստաբանը կարողացել է ուսումնասիրել նյութերի միայն 20 տոկոսը:
Նախորդ նիստին Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանի կողմից նշանակված թարգմանչին բացարկ հայտնելու մասին, այն բանից հետո, երբ նրա թարգմանած փաստաթղթերում հայտնաբերվել են լուրջ անհամապատասխանություններ, օրինակ՝ նախնական լսումների թարգմանված որոշման մեջ եղել են հղումներ Բելառուսի օրենսդրությանը: Չնայած միջնորդությունը մերժվել է, սակայն դատարանը կարգադրել է ապահովել ճշգրիտ թարգմանությամբ։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել՝ դատական կոլեգիային բացարկ հայտնելու մասին։ Դատական կոլեգիան հայտարարել է, որ այս միջնորդությունը քննության կառնվի միայն այն ժամանակ, երբ պետական մեղադրողը կավարտի մեղադրանքների հրապարակումը։
Այսօրվա նիստում ևս կշարունակվի «մեղադրանքների» հրապարկումը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.