Последние новости

Ստոմատոլոգ տնտեսվարող․ Ստացվում է՝ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում

Դիտարկվում է ոչ մասնագիտական քաղաքականություն հարկային դաշտում, որն ի վնաս մեզ է՝ տնտեսվարողների: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության դիմաց հարկային բեռի ավելացման դեմ ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժը-ստոմատոլոգ, ռազմական բուժակ Հովհաննես Գևորգյանը, որն ունի ստոմատոլոգիական կլինիկա:

Նա նշեց, որ ստամատոլոգիական ոլորտում մանր բիզնեսը, եթե ունի 1 մլն դրամի շրջանառություն, ծախսերը եթե հանում են՝ աշխատավարձ, տարածքի վարձ, նյութերի ծախս, մոտավորապես մնում է 200 հազար դրամ:

«Մինչ այսօր 1 մլնի 5 տոկոսը՝ 50 հազար էինք վճարում, իսկ հիմա կվճարենք 100 հազար: Ստացվում է՝ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում: 2018-ին, փաստորեն, ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ մենք օրինականացրել ենք Սաշիկի 50-50-ը, սա է տեղի ունեցել: Սա խիստ քննադատելի է, իրենք ուզում են բյուջեն լայնացնեն, բայց տնտեսության հաշվին չպետք է դա լինի, այսինքն մանր ու միջինի հաշվին չպետք է լինի»,- ասաց նա:

Գևորգյանը նշեց, թե կառավարությունն ասում է՝ ունենք բանակի զորացման հարց. «Բայց բանակի զորացումը, սակայն, չպետք է լինի տնտեսության քայքայման հաշվին, որովհետև տնտեսությունը թիկունքն է: Եթե ուզում են բյուջեն լայնացնեն թող իրենց պարգևավճարները վերացնեն, ճոխ-ճոխ աշխատավարձեր թող չսահմանեն պաշտոնյաներին, որովհետև բյուջեի խնդիր կա»,- ասաց նա:

Հովհաննես Գևորգյանը նկատեց, որ եթե հիմա իրենք հիմնավորում պահանջեն, էթե ինչու են 5 տոկոսով բարձրացնում շրջանառության հարկը, իրենք չեն կարողանալու հիմնավորել, որովհետև իրենք չեն տիրապետում ինֆորմացիայի. «Իրենք չեն տիրապետում ոլորտների իրավիճակին: Մինչև այս թանկացումը ոլորտները հազիվ զրոյական կամ պարտքով պետությանը դուրս են գալիս:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ